Հողը հողի վրա ապրողինն է. Արամ Սարգսյան

Լուրեր mediaarm 2023-05-23 12:07:00 618
cb2c0c03-2597-4512-be6f-7429d31ce6d4_EjAyx.jpeg

Հողը հողի վրա ապրողինն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Փոքր երկրների անվտանգության բաղադրիչներց մեկն էլ ճշգրտված և ճանաչված սահմաններ ունենալն է, այդ պատճառով է նաև, որ ՀՀ-ն փորձում է հասնել իր տարածքի միջազգային ճանաչման։ Իլհամ Ալիևն էլ արագացնում է գործընթացը և շահագրգռված է ամրագրել իր հաղթանակը՝ ելնելով 90-ականների մեր սխալներից։ Ակնհայտ է, որ արևմտյան հովանու ներքո բանակցություններում Ալիևը ցանկալի արդյունքի հասնելու մեծ հնարավորություն չունի, քանի որ Արևմուտքը պահանջում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Զանգեզուրի արտատարածքային միջանցքից, ապահովել արցախահայության անվտանգությունը՝ շփման գծում տեղակայելով միջազգային խաղաղապահներ, Լաչինի միջանցքից հանել ադրբեջանական ուղեկալը և ԵՄ հովանու ներքո սկսել բանակցություններ արցախահայության իրավունքների շուրջ։ Նման հանգուցալուծումից խուսափելու նպատակով է Ադրբեջանը շահագրգռված խնդիրը տեղափոխել ՌԴ պայմանավորվածության դաշտ։ Բարեբախտաբար, կոնֆլիկտը միայն ՌԴ դաշտում լուծելու հնարավորությունը արդեն շատ փոքր է, քանի որ ՀՀ-ն խնդիրը ընդլայնել է՝ ներգրավելով մեծ թվով երկրների։

Հնարավոր տարբերակ է նաև, որ Ալիև կրտսերը, Ալիև ավագի և իր անձնական փորձից ելնելով, վերջին պահին հրաժարվի ստորագրել Արևմուտքի առաջարկած Խաղաղության համաձայնագիրը ու կրկին անդրադառնա ուժային տարբերակներին, սակայն, խնդրի մեջ նման լայն ներգրավվածության պարագայում, այդպիսի պահվածքը բավականին վտանգավոր կլինի Ադրբեջանի համար, քանի որ պատժամիջոցների տակ ընկնելու, «Անջատում հանուն փրկության» տարբերակով և Կոսովոյի օրինակով Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը կարող է իրականություն դառնալ։ Այս ենթատեքստում արցախահայության կողմից Արցախի Հանրապետության անկախությունը պահելուն միտված դրսևորումները ոչ միայն արդյունավետ են, այլև՝ ողջունելի։

Հետևաբար, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ 5-րդ շարասյունը իրենց վերջին ճիգերն են գործադրում ՀՀ-ում իշխանափոխության հասնելու և Լուկաշենկոյի օրինակով, Միասնական պետության կամ Թաթարստանի կողմնակից, որևէ լիդերի իշխանության բերելու միջոցով, խնդիրը ռուս-թուրքական ուղեծիր վերադարձնելու, որում Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի երազանքն է, Արցախի թալիշացումը՝ Ադրբեջանի, Հայաստանը մարզի կարգավիճակով գրպանում ունենալն էլ՝ ՌԴ-ի։ Վստահաբար՝ քաղաքական մեթոդներով նման տարբերակի հասնելու հնարավորությունը զրո է, եթե չասեմ մինուս։ Միանշանակ է նաև, որ մեր հանրությունը այս ամենը հասկանում է ու համարժեք վերաբերմունք է դրսևորում այդ ուժերի կոչերին և հանրային նախաձեռնություններին։

Հողը հողի վրա ապրողինն է, և թող Աստված օրհնի Արցախը, Հայաստանը և համայն հայությանը»։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ