Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, ով, իջնելով «յաշիկից», կասկածելի փաթեթ էր կուլ տվել

Իրադարձային mediaarm 2023-01-26 21:32:00 852
Հետևեք մեզ՝ Telegram-ում
a2266079-08c6-455c-8e78-d188934bf0ce_zzSVy.jpeg

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր` հունվարի 26-ին, «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Բ-ն, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, երբ նա դեպքի վայրում կասկածելի փաթեթ էր կուլ տվել, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել էր։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, քրեական ոստիկանության  գլխավոր վարչության ծառայողները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գիշերը, ժամը 02։00-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացրել էին «Ձկնիկ, լող տուր, լող արա, դրսի որսը թող արա. իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիան։

Բաղրամյան պողոտայից դեպի՝ ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ի «յաշիկը», և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան էր կուլ տվել։ 

Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր, ու պարեկները շտապօգնություն էին զանգահարել, ու մինչ բժիշկների ժամանումը, պարեկներն առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր ներկայացրել նրա իրերը, որոնք հայտնաբերվել էին հագուստի գրպաններից, և այնտեղ եղել էր նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
astxagushak-1_Ouocj.jpg

Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար

nare-gevorgyan_04F8z.jpg

«Լավ է չլինեմ, քան կողակցիս դերում պատկերացնեմ թշնամի ազգի ներկայացուցչի». Նարե Գևորգյան

luys-chi-lini_jsYIn.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու

moskva-erevan-trichq_GTGs4.jpg

Որքան արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ

cavali-lur_a9g3S.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Անի Զուրաբյանը

voghbergakan-avtovtar-1_IPq38.jpg

Հայտնի է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը․ ՖՈՏՈ

gaz-chi-lini-1_Jtvo-.jpg

Վաղը որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

ziroyan-vahe_b7e3G.jpg

Զիրոյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել

voghbergakan-tor_CyFbW.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 13-ամյա թոռը հայտնաբերել է պապի մարմինը

rubli_Tg-dF.jpg

Ռուբլին կտրուկ արժեզրկվեց. Նոր տվյալներ

20-amya-txan-hivandanoc_NJybA.jpg

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. 20-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

voghbergakan-avtovtar_rmqMo.jpg

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Կա 2 զոհ, 7 վիրավորների թվում երեխաներ են

jranjatum_xKrmg.jpg

Տեղեկացեք․ Մի քանի ժամ ջուր չի լինելու

ka-zoh-ev-viravorner_kmhJz.jpg

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. Կա զոհ և մեծ թվով վիրավորներ․ ՖՈՏՈ

crocus-city-hall__TrZ_.jpg

Հրապարակվել է Crocus-ի ահաբեկչության զոհերի ցուցակը

erexa-hivandanoc_UUSld.jpg

2.5-ամյա աղջնակը անզգուշաբար ընկել է եռման ջրի մեջ. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

avtovtar-e-texi-unecel_rqv85.jpg

ԲԱՑԱՌԻԿ․ Տեսախցիկը ֆիքսել է ինչպես Արարատի մարզում «BMW»-ն ինչպես է մխրճվել CPS բենզալցակայանի տարածք

peskov_LjKli.jpg

Հայաստանը Ռուսաստանի համար նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր․ Դմիտրի Պեսկով

jur-chi-linelu_xUdUU.jpg

Երկար ժամանակ ջուր չի լինելու նշված հասցեներում

exanaky-hayastanum_wq3fw.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում այս օրերին

meri-makaryan_zxAPf.jpg

Մերի Մակարյանը խոսել է բաժանման մասին. Բացառիկ մանրամասներ

erevan-moskva_DQtco.jpg

Ինչ արժեն Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը

voghbergakan-avtovtar-6_rjslu.jpg

Մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

mench-ani-eranyan_ctsoA.jpg

Անի Երանյանն ու Մենչը ավտnվթարի են ենթարկվել. Ինչ վիճակում են հիմա

rublin-ejanacav-1_F9VcM.jpg

Տարադրամի փոխարժեքները կտրուկ էժանացան․ ԿԲ