Հիվանդանոցի տնօրենը կալանավորվեց

Լուրեր mediaarm 2023-03-11 13:30:00 79764
Հետևեք մեզ՝ Telegram-ում
5814a2f8-7c03-4fae-99a6-3bdefbbe52e5_RsOrF.jpeg

Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։

Այս մասին տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։

««Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամաբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:

Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։

Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաև պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:

Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2023 թվականի մարտի 9-ին Գ. Սիմոնյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գ. Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:

Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել են ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
1ebcc0db-b477-464f-be7a-13342ca99121_Y6XVN.jpeg

Ռուբեն Վարդանյանտ պատասխանել է 3 կարևոր հարցի

0b04107e-5faa-4096-b112-25f1255c8d86_Q0C_j.jpeg

Երեւանում առատ ձյուն է տեղում (տեսանյութ)

79d95b6d-245d-438d-bfd4-bd155dda4a35_0zPZi.jpeg

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

b3c9f7b7-4580-47ef-bac1-79ca71766c6a_843yh.jpeg

Թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը

2056bd1f-afd7-4014-937e-542a3e801374_tGc3b.jpeg

Ադրբեջանցիները ձեռքով են անում՝ «հայ կանա՛յք, համբերե՛ք, հեսա գալիս ենք»․ Բագրատյան

d92d486d-a1ac-413c-9c80-e1cd961eda67_-NsDo.jpeg

Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում

42f857b3-9545-4f50-9cbf-03e2cabc6af2_4YDIC.jpeg

Նոր թվեր հրապարակեղ Կենտրոնական բանկը

451e9eb8-ed7c-4090-bbb7-d12809f442ac_LXlD-.jpeg

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքում․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

af9f8cc9-e92f-4642-a025-b45486db1d92_VxhNf.jpeg

Փակ կլինեն այս փողոցները. Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են

85146a63-c12d-4eaf-92d8-c0120c515183_4sTj6.jpeg

Լավ լուր՝ վարձով բնակվողների համար․ վարձի գնի չափերի հետ կապված փոփոխություն է նախատեսվում

3e4f64da-3a63-4a4b-b618-c241b97d1559_0b8Ye.jpeg

Հռոմի Պապը հոսպիտալացվել է

01470313-989a-43f8-936f-3362e80c194b_9GcT1.jpeg

Սպասվում է ուժգին ցրտահարություն. Սուրենյան

6219ee46-a94a-4fee-bd0e-1b0fbb1bbac4_4Eo-5.jpeg

Նիկոլ Փաշինյանը թող ուշադիր լինի Կարեն Գիլոյանին. Էրիկ Իսրայելյանը փակագծեր է բացում (տեսանյութ)

40d4a8a9-f7ef-497f-bde8-2667ff471a59_vFVYX.jpeg

Ռուբլու և դոլարի փոխարժեքները՝ այսօր. ԿԲ

27f8d061-41ac-48d9-b0c7-54a9cc60e41e_3Xlhp.jpeg

Խոշոր ավտովթար Երևանում

ea3df06b-d243-4569-91e7-20d4860929a4_PygNG.jpeg

-11․ առաջիկա օրերի եղանակը

7bafa5a8-e2b8-4cfd-8b34-78c94860480e_bMQnP.jpeg

Աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

b2955c70-b32f-47fa-a2cf-84bb239d6c44_05YrX.jpeg

Պարզաբանում բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ․ ԿԳՄՍՆ

vtar-26_zLfrm.jpg

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

45e63627-c5ee-4180-abaf-70b7e6460f37_JOx6p.jpeg

Ընտանի կենդանիներ պահողները կարող են տուգանվել. Տեղեկացեք

9595b6cb-1e63-408a-b34b-6491ea7e2900_DmsUE.jpeg

Փոխարժեքները թարմացրեց Կենտրոնական բանկը

b3da468c-6eca-44b3-81f3-fb8bc690e8cc_1G43t.jpeg

Մի երևույթ կա՝ «Դոգ» մականունով, ում ես վռնդել եմ համակարգից, հենց նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել այս քրեական գործը․ Վլադիմիր Գասպարյան

d91c39a5-6da0-419d-887b-c2431c844f00_QFHVV.jpeg

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին

978f0d66-0cfe-405b-a3a6-ec0ade0e3ca8_AWNQh.jpeg

Ստիպված կլինեմ օգտագործել ժամանակակից բառամթերք, ուզո՞ւմ եք. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

dfaaf54f-6558-480f-9f50-d7f827bf016f_hMKBW.jpeg

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը մահացել է, նա 1 օր առաջ էր նշանադրվել (լուսանկարներ)