Լրագրող Արմեն Դավթյանը իր էջում գրել է․
«Ասում էիր հոպար, զգում եմ, դու Երեւան ես ապրելու. էս տունը ինձ ա մնալու։
Համաձայն էի ցանկացած առաջարկիդ. հիմա ու հավերժ իմ տանը, քո տանը, մեր տանը ունեցար քո մշտական անկյունը. էլի քո սիրած սպիտակ վարդերով. բայց հիմա լուռ ու անարձագանք-չեմ լսելու «ապրիս հոպարինո»-դ ու չեմ զգալու ջերմ պաչիկդ:
Ախր ինչո՞ւ սենց արեցիր Էլիզիկ ջան…Չգիտեմ, ինձ թվում էր ես պինդ ու հզոր եմ, բայց հիմա անզոր եմ ու թույլ:
Հոգիդ լույսերի մեջ մնա..»:
Օրերս տեղի ունեցած սարսափելի ավտովթարից մահացել է Էլիզա Դավթյանը։
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում` ուղևորներից Էլիզա Դավթյան մահացել է: