Հավելավճար` 60.000-ից մինչև 100.000 դրամ․ նախագիծը ԱԺ-ում է

Լուրեր mediaarm 2023-02-01 09:52:00 3501
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ce3fa851-90e7-41ad-b8fb-14606f154d34_2apxK.jpeg

Արտադպրոցական կրթության ոլորտում կներդրվի մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխադարձ մեխանիզմ, այնպիսին, ինչպիսին առկա է հանրակրթության ոլորտում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում:

Նախարարի խոսքով փոփոխությունը բխում է կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրի դրույթներից, որն արդեն իսկ գործող օրենք է: Օրենքի նախագծով կարգավորվում են նաեւ որոշ հրատապ հարցեր, որոնք թույլ կտան ոլորտում ներդնել կամավոր ատեստավորման մեխանիզմը: 

Մասնավորապես, հնարավորություն է տրվում հաստատելու ատեստավորման կարգը, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ դրանց նկարագիրը, ինչպես նաեւ ծրագրերի ֆինանսավորման սկզբունքներն ու մեթոդաբանությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ նախագծով կանոնակարգվելու է նաեւ ուսումնական պլանների հաստատման գործընթացը, որն ամբողջական հնարավորություն է ստեղծելու, որպեսզի ոլորտում իրականացվի բարեփոխումների գործընթացը:

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կկարողանան մասնակցել ատեստավորման, որի արդյունքում կունենան վարձատրության բարձրացում: Ըստ նրա` հավելավճարները կլինեն ֆիքսված գումարի չափով` 60 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկուցմամբ նշել է, որ սա, ըստ էության, փորձնական ծրագիր է, որի ներդրմամբ հնարավորություն կտրվի արտադպրոցական հաստատության 2200 մանկավարժի ստանալ հավելավճար` 5 տարի ժամկետով:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցը քննարկել 24-ժամյա ընթացակարգով, ինչն ընդունվել է հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին եւ համարժեք են ուսանողական խաղերին:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ լիազորող նորմ, ինչպես նաեւ ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
1ebcc0db-b477-464f-be7a-13342ca99121_Y6XVN.jpeg

Ռուբեն Վարդանյանտ պատասխանել է 3 կարևոր հարցի

0b04107e-5faa-4096-b112-25f1255c8d86_Q0C_j.jpeg

Երեւանում առատ ձյուն է տեղում (տեսանյութ)

79d95b6d-245d-438d-bfd4-bd155dda4a35_0zPZi.jpeg

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

b3c9f7b7-4580-47ef-bac1-79ca71766c6a_843yh.jpeg

Թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը

2056bd1f-afd7-4014-937e-542a3e801374_tGc3b.jpeg

Ադրբեջանցիները ձեռքով են անում՝ «հայ կանա՛յք, համբերե՛ք, հեսա գալիս ենք»․ Բագրատյան

d92d486d-a1ac-413c-9c80-e1cd961eda67_-NsDo.jpeg

Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում

42f857b3-9545-4f50-9cbf-03e2cabc6af2_4YDIC.jpeg

Նոր թվեր հրապարակեղ Կենտրոնական բանկը

451e9eb8-ed7c-4090-bbb7-d12809f442ac_LXlD-.jpeg

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքում․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

af9f8cc9-e92f-4642-a025-b45486db1d92_VxhNf.jpeg

Փակ կլինեն այս փողոցները. Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են

85146a63-c12d-4eaf-92d8-c0120c515183_4sTj6.jpeg

Լավ լուր՝ վարձով բնակվողների համար․ վարձի գնի չափերի հետ կապված փոփոխություն է նախատեսվում

3e4f64da-3a63-4a4b-b618-c241b97d1559_0b8Ye.jpeg

Հռոմի Պապը հոսպիտալացվել է

01470313-989a-43f8-936f-3362e80c194b_9GcT1.jpeg

Սպասվում է ուժգին ցրտահարություն. Սուրենյան

6219ee46-a94a-4fee-bd0e-1b0fbb1bbac4_4Eo-5.jpeg

Նիկոլ Փաշինյանը թող ուշադիր լինի Կարեն Գիլոյանին. Էրիկ Իսրայելյանը փակագծեր է բացում (տեսանյութ)

40d4a8a9-f7ef-497f-bde8-2667ff471a59_vFVYX.jpeg

Ռուբլու և դոլարի փոխարժեքները՝ այսօր. ԿԲ

27f8d061-41ac-48d9-b0c7-54a9cc60e41e_3Xlhp.jpeg

Խոշոր ավտովթար Երևանում

ea3df06b-d243-4569-91e7-20d4860929a4_PygNG.jpeg

-11․ առաջիկա օրերի եղանակը

7bafa5a8-e2b8-4cfd-8b34-78c94860480e_bMQnP.jpeg

Աշխատանքային օրվա ավարտին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

b2955c70-b32f-47fa-a2cf-84bb239d6c44_05YrX.jpeg

Պարզաբանում բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ․ ԿԳՄՍՆ

vtar-26_zLfrm.jpg

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

45e63627-c5ee-4180-abaf-70b7e6460f37_JOx6p.jpeg

Ընտանի կենդանիներ պահողները կարող են տուգանվել. Տեղեկացեք

9595b6cb-1e63-408a-b34b-6491ea7e2900_DmsUE.jpeg

Փոխարժեքները թարմացրեց Կենտրոնական բանկը

b3da468c-6eca-44b3-81f3-fb8bc690e8cc_1G43t.jpeg

Մի երևույթ կա՝ «Դոգ» մականունով, ում ես վռնդել եմ համակարգից, հենց նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել այս քրեական գործը․ Վլադիմիր Գասպարյան

d91c39a5-6da0-419d-887b-c2431c844f00_QFHVV.jpeg

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին

978f0d66-0cfe-405b-a3a6-ec0ade0e3ca8_AWNQh.jpeg

Ստիպված կլինեմ օգտագործել ժամանակակից բառամթերք, ուզո՞ւմ եք. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

dfaaf54f-6558-480f-9f50-d7f827bf016f_hMKBW.jpeg

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը մահացել է, նա 1 օր առաջ էր նշանադրվել (լուսանկարներ)