StarNews-ը տեղեկացրել է, որ մարտի 2-ին լույս աշխարհ է եկել դերասանուհի Հասմիկ Խոջյանի դուստրը, ինչպես նաև լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը:
Նրանք երկուսն էլ նախքան ծննդաբերությունը խոսել էին սպասվող լուրի մասին,սակայն StarNews-ի աչքից չի վրիպել այն, որ Հասմիկը ասես ակնարկներ է անում Արուս Տիգրանյանի մասին և պահը բաց չի թողնում ինքն իրեն գովերգելու:
Բանն այն է, որ Արուսը խոստովանել է, որ իր մոտ հետծննդաբերական շրջանը մի փոքր բարդ է, և ինչպես ինքն է նշել`քյութ նկարի փոխարեն հրապարակում է մամայությունն արտահայտող տանջված, քրքրված լուսանկար:
Դե իսկ Հասմիկ Խոջյանը դեռ ծննդատնից դիմահարդարված, մազերը հարդարված հրապարակումներ էր անում: Նա պահը բաց չի թողնում խոսելու նրա մասին, որ ոչքան էլ նոր է մայրացել, հասցնում է լողանալ, խնամվել: