«Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ չի անցկացրել` ընտրությունների նախնական արդյունքներից հետո որևէ ուժի հետ կոալիցա կազմելու հավանականությունը քննարկելու համար։
Այս մասին Factor-ի հետ զրույցում ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։
«Ոչ մի որոշում չունենք, իրավիճակից ելնելով՝ կհասկանանք հաջորդ քայլերը։ Մենք այս պահին որևէ առաջարկ և քննարկում չենք ունեցել։
Քննարկում պետք է լինի, հասկականք` ինչ որոշում կայացնենք, որ բխի Երևանի շահերից, քանի որ սրանք քաղաքական ընտրություններ են»,- ասել է Անի Խաչատրյանը: