Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսեւորումները

Լուրեր mediaarm 2023-02-08 18:11:00 381
erkrasarz-1_a_Q8s.jpg

ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը 2013-2018 թթ. ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել է ՀՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության, սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովներին, այդ թվում (European Geosciences Union, 2023): Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաեւ մեր տարածաշրջանում երկրաշարժերի վերջին ակտիվացումները հաստատում են իրենց հետազոտության արդյունքները:

«Մեր ինստիտուտում գործում է երկրաշարժերի նախազգուշացման լաբորատորիա, որտեղ հիմնական գիտական ուղղություններից մեկը սեյսմիկության տարածաժամանակային ուսումնասիրություներն են, այսինքն թե տարածության ու ժամանակի մեջ ինչպես է դրսեւորվում սեյսմիկ իրավիճակը: Դրա հիման վրա 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել ենք, որ Հայաստանում եւ հարակից տարածքներում, Տավրո-Կովկասյան տարածքում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, սեյսմիկության անոմալ դրսեւորումներ, որոնք մենք ներկայացրեցինք 2019թ. ԳԱԱ տարեկան հաշվետվություններում:

Դրանից հետո արդեն մաթեմատիկական, երկրաֆիզիկայի եւ գեոինֆորմատիկայի լաբորատորիայի գիտական խումբը, կիրառելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդները ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնել, որոնց արդյունքում կարողացանք առանձնացնել կոնկրետ տարածքային անոմալ դրսեւորումների գրեթե բոլոր տարատեսակները, որոնք արտահայտվում են Տավրո-կովկասյան տարածքում: Տավրո-կովկասյան լոկալ եւ ռեգիոնալ սեյսմիկության անոմալ դրսեւորումների վերաբերյալ մեր զեկույցը ընդունվեց եվրոպական հայտնի «European Geosciences Union» միջազգային համաժողովի կողմից: Համաժողովը լինելու է ապրիլին, մենք գրավոր ներկայացրել ենք աշխատանքը, որն ընդունվել է»,-ասաց նա:

Ջոն Կարապետյանը հավելեց, որ եթե դիտենք իրենց 2021-2022 թվականների թույլ երկրաշարժերից բարձր երկրաշարժերի տարածաժամանակային ուսումնասիրությունները, կտեսնենք այս տարածաշրջանում երկրաշարժերի համախմբվածություն: «Այդ համախմբվածությունը հստակ երեւում է, երեւում է նաեւ Իրանի տարածքում: Եթե համեմատեք Թուրքիայում հետցնցումային պրոցեսի զարգացման ընթացքը, կտեսնեք, որ նույն ուղղությամբ է գնում ձգվածությունը:

Հետցնցումային ընթացքը դեռ գնում է, որը կարող է տարիներ տեւել: Թուրքիայի վերջին երկրաշարժի ժամանակ գրունտների արագացումների առավելագույն արժեքը կազմել է 2000 սմ/վայրկյան քառակուսի: Դա գրեթե 4 անգամ գերազանցում է հիմիկվա գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներում գոտիավորված արժեքները:

Հիմա լուրեր են տարածվում, որ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց Տավրո-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության անոմալ դրսեւորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ Իրանի տարածքում, Հայաստանի հյուսիսում, Ջավախքի տարածքում, արտահայտվել է Շորժայի մասում, նաեւ Ադրբեջանի տարածքում: Պրոցեսը դեռ շարունակվում է: Փաստորեն տեղի է ունենում երկրաշարժերի փոխկապակցվածություն եւ երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակի տեղաբաշխում: Մենք դա 2021-ից նկատում ենք»,-ընդգծեց նա: Համեմատելով Սպիտակի երկրաշարժի հետ, Ջոն Կարապետյանը նկատեց, որ թեեւ մագնիտուդների տարբերությունը մեկ է, սակայն իր էներգիայով վերջին երկրաշարժը մի քանի անգամ մեծ է եղել Սպիտակի երկրաշարժից:

«Այստեղ մենք շատ կարեւոր խնդիրներ ունենք սեյսմակայուն շինարարության առումով: Մենք սցենարներ պետք է ունենանք, օրինակ 5 մագնիտուդի դեպքում ինչ պատկեր կունենանք, 6-ի դեպքում, 7-ի դեպքում ինչ պատկեր կունենանք: Այդ սցենարների մեջ տվյալների մեծ բազա պետք է լինի, օրինակ, բնակֆոնդի վերաբերյալ: Այն շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, այն շենքերը, որոնք ամրացվել են, այն շենքերը, որոնք նոր են կառուցվել: Պետք է անձնագրավորել այն շենքերը, որոնք խոցելի են»:

Հարցին, թե իրենք կարողանո՞ւմ են կանխատեսել կոնկրետ երկրաշարժի ժամանակը, նա պատասխանեց. «Մենք կանխատեսումը արել ենք 2021-2025 թվականների տիրույթում:

Կանխատեսումները լինում են երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ օպերատիվ կանխատեսում: Մեր դեպքում կանխատեսումները միջնաժամկետ են, կանխատեսվել է ոչ միայն ժամանակը, այլեւ էներգետիկ բնութագրերն են հաշվարկվել, որոնք այսօր հաստատվում են երկրաշարժերի տեսքով»: Նրա խոսքով, Գյուլագարակում տեղադրված է միջազգային չափորոշիչներին համապատասխան դիտարան, որի օգնությամբ ստանում են իրական ժամանակում մագնիսական դաշտի փոփոխությունը. «Ես, օրինակ, ասում եմ, որ իմ չափումներով երկրաշարժ է սպասվում 4 մագնիտուդից բարձր: Դուք հարցնում եք՝ որ ժամին: Այդ հարցը կարիք ունի ուսումնասիրության:

Երկրաշարժի տեղ, ժամ, էներգիա որոշելու հարցը չի լուծված»: Ջոն Կարապետյանը նաեւ նշեց, որ Թուրքիայի այս երկրաշարժի հետցնցումային ձգվածությունը օվալաձեւ է, որը լրիվ համընկնում է իրենց ներկայացված քարտեզի հետ. «Այս երկրաշարժի արագացման նման արագացում գրանցվել է 2011-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ, սակայն Ճապոնիայի երկրաշարժի մագնիտուդը ավելի մեծ էր: Բացի այդ, սեյսմատեկտոնական պայմաններով դրանք տարբերվում են: Եթե նայում ենք Տավրո-Կովկասն ամբողջությամբ, տեկտոնիկայի, երկրաշարժերի փոխկապակցվածությունից ելնելով մենք պետք է զգոն ու պատրաստված լինենք: Մենք պետք է ունենանք սցենարները, թե որ զարգացման դեպքում ինչ գործիքակազմ ենք օգտագործելու:

Տեսեք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ բնակֆոնդի քանի տոկոսը կորցրեցինք, եւ այդ երկրաշարժի ժամանակ փլված շենքերի նման շենքեր ինչքան կա Երեւանում: Այսինքն նույնիսկ ցածր մագնիտուդի դեպքում մենք կարող ենք ունենալ շատ լուրջ հետեւանքներ: Դրա համար պատկան մարմինները իրենց ձեռքի տակ պետք է ունենան սցենարներ, թե որ դեպքում ինչ պետք է անել: Մինչեւ հիմա հետազոտություններ են իրականացվում, թե ինչու Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերն այդպես ոչ բնութագրական ձեւով փլվեցին: Այստեղ կարեւոր է շինարարության որակը»,-ընդգծեց նա: Մասնագետը հավելեց, որ այս բոլոր տվյալները պետք էր հաշվի առնել նոր շենքերի կառուցման ժամանակ.

«Եթե շենքերը նախագծելիս հաշվի առնեինք այդ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները, ապա մարդը երկրաշարժի ժամանակ ոչ թե պետք է շենքից փախչի, այլ մնա ապահով շենքում: Դա մենք տեսնում ենք Չինաստանում, Ճապոնիայում, այնտեղ շենքից չեն փախչում, շենքում իրենց ավելի վստահ են զգում: Մեր շենքերում որեւէ տեղ նշված չեն անվտանգ գոտիները, մինչդեռ դա պետք է փակցված լինի բոլոր շենքերում, հիմնարկներում»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ