Հայրը 7 տարեկան աղջկան սեռական բռնության է ենթարկել, երեխան վատացել է․ Նոր մանրամասներ՝ ամուսինների հանցանքի հետքերով

Իրադարձային mediaarm 2023-08-23 17:54:00 909
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img6504_j4hVE.jpeg

Iravunk.com-ը գրում է.Վերջերս հանրությունը ցնցվեց ահասարսուռ մի դեպքով, մասնավորապես սահմռկեցուցիչ տեսանյութում 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում է դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով՝ ստիպում է նրանց թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան, որը կնոջը դիմում է որպես «մամ» միայն ասում է․ «Ի՞նչ եմ արել, որ խփում ես», որից հետո հարվածներն ուժգնանում էին։

Պարզվում է, որ ընտանիքն ավելի վաղ ևս եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում. երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը այս պահին ճաղերի ետևում է, քրեական գործ է հարուցված սեփական 2 դստրերին բռնաբարելու համար։ Ինքը՝ Աննան ևս 6 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար, բայց չի ազատազրկվել։ Ու չնայած այս ամենին՝ իրավապահ մարմինները միմիայն աղմկահարույց այս տեսանյութից հետո իրենց ուշադրությունը հրավիրեցին 5 անչահաս երեխա ունեցող ընտանիքի վրա։

Երեխաների խոշտանգման, բռնության դեպքից հետո ամենակեւոր հարցը թերեւս մեկն է, իսկ ո՞ւր էին այն պետական կառույցները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեին այս խնդրահարույց ընտանիքին ու կանխեին նման դեպքերը։

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական բաժնի պատասխանատու Մամիկոն Գալոյանը <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով վերը նշված ընտանիքին նախ պատմեց․

-Ընտանիքը նախկինում ապրել է Գեղարքունիքի մարզում, բազմազավակ ընտանիքում անչափահաս երեխաները հաճախակի են բռնությունների ենթարկվել։ Ընտանիքի հայրն այժմ կալանավորված է իր յոթ տարեկան առջկան սեռական բռնության ենթարկելու համար։ Հոր կողմից սեփական դուստրերի բռնաբարությունից հետո կնոջ ու երեխաների հետ հոգեբաններ են աշխատել, երեխաներից մեկն անգամ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է ապրել մինչև այս տարվա հունվարը։ Մի երեխային տեղափոխեցինք, ասացինք աշխատանք տանենք, որպեսզի էն երկու երեխաներն էլ.... արդեն միջավայրն էլ չէր ընդունում, դպրոցն էլ չէր ընդունում, խնդիրներ կային էլի: Մենք նաև առանձին գնացինք ծնողների հետ հանդիպում ունեցանք, որպեսզի այդ երեխաները դպրոց գնան: Հունվարի 24-ից արդեն երեխան հիմնականում տեղափոխվեց մոր մոտ ու նաև այնտեղ ՀՕՖ-ի հոգեբանն էլ, որ մոր ու երեխաների հետ աշխատել է, այնտեղ էլ դրական էր գրված: Սոցիալական աշխատողներ են աշխատել, հոգեբաններ են այդ երեխաների հետ աշխատել: Ես մի անգամ էլի մեծ քննարկում կազմակերպեցի՝ զուտ մորը խնդրելով, հասկացնելով ասում ենք՝ բեր էդ միջավայրից, թող քո էս երկու երեխան էլ գնան, տեսնեիք ինչ լաց, գնացել էր դատախազություն իմ վրա բողոք, որ ուզում ա էրեխեքին իմ մոտից վերցնի: Էդպես էր էդ կինը, էդպես էր ներկայանում մենք շոկի մեջ ենք։

-Ինչպե՞ս էր տեղի ունեցել հոր կողմից երեխայի բռնաբարության դեպքը, որտե՞ղ էր մայրը եւ մյուս երեխաները։

-Այդ օրը մայրը ծննդաբերում, էր, հայրը տեսնելով յոթ տարեկան աղջան միայնակ սեռական բռնության է ենթարկել, հետո երեխան վատացել է, արյունահոսել․ բժիշկ են կանչել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մայրն է ծննդաբերում, որտեղ էլ պարզվել է, որ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել։ Հայրն անազատության մեջ է, իր երեխային սեռական բռնության է ենթարկել։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի, յոթ տարեկան էր եղել երեխան, սեռական բռնության է ենթարկել։ Փաստորեն մի քանի ամիս անց էլ պարզվեց, որ մեծ աղջիկն էլ՝ 14 տարեկան, մոր կողմից է խոշտանգվել

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ