Հայտնի է՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի պատճառը․ նրա և Ավինյանի հարաբերությունները լարվել են

Լուրեր mediaarm 2023-03-17 14:07:00 591
hrachya_rQqSD.jpg

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կհայտարարի հրաժարականի մասին։ Մենք գրել էինք, որ նա այդ մասին կհայտարարի օրվա երկրորդ կեսին։ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի մասին կտեղեկացնի մինչև 15:00-ն։

Մեր տեղեկություններով Երևանի քաղաապետի հրաժարականի պատճառն այն է, որ տևական ժամանակ է քաղաքապետարանում երկիշխանություն է ստեղծվել, ինչը իսկզբանե դուր չի եկել Սարգսյանին։ Նա քաղաքապետարանում «բուտաֆորիա» էր, բոլոր հարցրերը լուծում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս է նաև մասնակցում կառավարության նիստերին։ Վերջերս էլ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է ինքը Հրաչյա Սարգսյանի փոխարեն մասնակցում կառավարության նիստերին, Ավինյանն իր պատասխանով ավելի վատ դրության մեջ էր դրել Սարգսյանին։

«Քաղաքապետը կառավարությունում և այս նույն շենքում երեք տարի փոխվարչապետ չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները, ընդամենն արդյունավետություն ենք ապահովում»,- ասել էր Ավինյանը, տպավորություն ստեղծելով, թե կառավարության շենքում գտնվողներն ու հատկապես ինքը պատկերացումների լայն շրջանակ ունեն։

Այս հայտարարությունն էլ վերջնական հունից հանել է Հրաչյա Սարգսյանին, ում վերջերս նաև քաղաքապետարում հայտարարությունների տեքստը կարդալ էին տվել, այդ կերպ ավելի ծիծաղելի վիճակում դնելով նրան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ Ավինյանի և Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել էին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Սարգսյանը հրաժարական ներկայացնելու որոշում կայացնի։

Սա իհարկե չի նշանակում, որ Երևանում արտահերթ ընտրություններ կկայանան։ Քաղաքական որոշում դեռ կայացած չէ։ Ավագանին նոր քաղաքապետ կընտրի, որն էլ իհարկե ոչնչով չի զիջի Հրաչյա Սարգսյանին ու կլինի  հերթական  «բուտաֆորիան», Ավինյանն էլ կշարունակի լուծել հարցերը։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ