ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։
«Հիշեցնե՛նք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարումներ կկատարեն անկանխիկ եղանակով՝ հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար անկանխիկ գործարքներից, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
Ծրագրի գործընկեր բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և Ակբա բանկը»,-նշված է հաղորդագրությունում: