Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1977 թ. ծնված Վրեժ Դավթյանը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզի Գյումարան գյուղի հարակից Հոռի գյոլ կոչվող տարածքում հայտնաբերվել են մարդու կմախքի հատվածներ՝ ակնհայտ գազանների կողմից հոշոտված վիճակում:
Նույն վայրում հայտնաբերվել է նաև հագուստ, որը Վրեժ Դավթյանի անհետ կորելու օրը եղել էր նրա հագին:
Կատարվում է նախաքննություն: