«Տվյալ օրը անընդհատ մտածելով, մտքիցս դուրս չգալով, համարյա էդ ամբողջ օրը չեմ քնել: Լիարժեք մարդու հավատը չի գալիս: Այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատն է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի կալանավորմանը, ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Մինչև մենք չունենանք ներքին համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել»,- նշել է Ծառուկյանը: |