Starnews.am-ը գրում է. Երեկ Արամ Ասատրյանի որդու`Սեդրակ Ասատրյանի մահվան տարելիցն էր: Այս կապակցությամբ որդին հրապարակել է հայրիկի մասնակցությամբ արխիվային կադրեր`գրելով հետևյալը.
«18 տարի արդեն, պապ ջան»:
Նշենք, որ այս ընտանիքը բավական սիրված է հանրության կողմից: Նրանց ընտանիքում կատարվելիք ցանկացած իրադարձություն գրավում է հանրության ուշադրությունը:
StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էին լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:
