Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել:
Ոստիկնաններն ու պարեկները նշված փողոցում հայտնաբերել են «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքնաներ:
«Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր:
Դեպքի փաստով Ա. Մխեյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը:
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը:
Գ. Շամշյան տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: