Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. Մանրամասներ

Լուրեր mediaarm 2024-03-24 20:07:00 375
Հետևեք մեզ՝ Telegram-ում
krakocner_-cwK8.jpg

Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ անձնակազմի գծով պետի տեղակալ Ալիկ Ղազարյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վաչիկ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ հիմա չենք հրապարակում։ 

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
vraert-3_sfQQW.jpg

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Հետիոտնն մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին

gazanjatum-5_eiZV6.jpg

36 ժամ գազ չի լինելու տասնյակ հասցեներում

jur-chi-linelu-2_qM_Ro.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

nazeni-anais_4i2tB.jpg

Անաիսը շահ ունի, որ օգնում է երեխաներին. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը

qaxaqacin-mahacel-e-1_MKNZb.jpg

Արագածոտնի մարզում տղամարդը ընկել է փոսը և մահացել

karkut-1_rEK9E.jpg

Սպասվում է կարկուտ․ Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

andzrevajrer_EF4_6.jpg

Երեւանում մեքենաները մնացել են ջրի տակ. Տեսանյութ

dolar-rubli-2_t0_uO.jpg

Ռուբլին կտրուկ թանկացավ

avtovtar-4_OxQh3.jpg

Հայտնի է ողբերգական վթարից մահացածի և վիրավորների ինքնությունը․ ՖՈՏՈ

erexaneri-dier_RGwWn.jpg

Շիրակի մարզում հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմիններ

goroskop_LZFED.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 4-ի համար

gaz-chi-linelu_3A6QK.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

jur-chi-linelu-1_rt8ZO.jpg

Վաղը ջուր չի լինելու

erevan-moskva_ya54b.jpg

Որքան արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը

krakocner_3fHWV.jpg

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Երևանում

romela-gevorg_dQZRW.jpg

Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. Դերասանուհու հրապարակումը բաժանումից հետո

rubli-3_-tNHY.jpg

Դոլարը էժանացավ, Ռուբլին թանկացավ

avtovtar-3_T8DQ0.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ ՖՈՏՈ

andzrev_Va80F.jpg

Որքան կպահպանվի անձրևային եղանակը

kensatosak_CuJO_.jpg

Հայտնի է՝ երբ կվճարվի մայիս ամսվա կենսաթոշակը

kiranc-3_bIFVt.jpg

Կիրանց տանող ճանապարհը բացվել է

ka-zoh_DoMdh.jpg

Ողբերգական ավտովթարի հետևանքում կա զոհ․ ՖՈՏՈ

gazanjatum-4_-C53h.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jranjatum-3_x0KBm.jpg

Մինչև 22:00 ջուր չի լինելու

avtovtar-2_vHh9p.jpg

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. Մեքենան հայտնվել է ձորում