Երևանում այսօր կրակոցներ են հնչել Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ, մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Կրակոցներ արձակողը բերման է ենթարկվել, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալն Էրեբունիում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» որդին է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացածը՝ Երևանի 27-ամյա բնակիչ Հարություն Ի․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են, ում մոտ է եղել նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։