Այսօր մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրդեհի վայրից հեռացրել են մի քանի տրանսպորտային միջոցներ:
Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նույնպես պարզվում է: