Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։
Նրանք երեկ են իմացել կատարվածի մասին, հայտնել է Փոքր Վեդիի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը
Նրա խոսքով՝ ինքը մանկապարտեզի որևէ դաստիարակից նման վերաբերմունքի չէր սպասում, քանի որ անձամբ բոլորին ճանաչում է, իսկ տեսանյութի դաստիարակի հետ սովորել են նույն դասարանում:
«Ծնողները, որպես այդպիսին, բողոք չեն ներկայացրել, սակայն վարույթ է նախաձեռնվել, իմ կարծիքով նման դեպքերը պետք է առհասարակ բացառվեն բոլոր տեղերում, դա չի քննարկվում»,- News.am-ին ասել է համայնքապետը։
Ստեփանյանը նշել է, որ ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են՝ մարդը սխալվելու իրավունք ունի, բայց հասկանալով շարժառիթը՝ հարց է առաջանում՝ ինչու է մայիսին նկարահանված տեսանյութը նոր հրապարակվում։