«ՀՀ-ում շատ եմ ճամփորդում ու չեմ վարանում երբեմն քաղաքացիների տնամերձ այգիները մտնել, զրուցել նրանց հետ:
Շատ քիչ բացառություններով, տնամերձ հողակտորները քաղաքացիների բարեկեցության դրական ազդեցության շատ ցածր արդյունավետություն ունեն:
Այդ այգիներում հիմնականում հին ծառեր են, ու այգիների մշակման ուղղությամբ մեծ աշխատանք չի արվում»,- «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամնանակ ասաց ՀՀ վարչապետը:
«Ծառը բերք չի տալիս, բայց ասում են՝ պապս ա տնկել, ո՞նց ծառը հանեմ...
Պետությունն առաջարկում է հին, ոչ բերքատու մշակաբույսերից ազատվել, կառավարությունը կաջակցի, որակյալ տնկիներ կտրամադրի»,- հավելեց Փաշինյանը: