Մայիսի 11-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արամի փողոցի թիվ 25 հասցեի հարևանությամբ գտնվող չշահագործվող շինությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Հրդեհը, ըստ նախանական տեղեկությունների, բռնկվել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքում: