Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ վթարից հետո հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծվել էր արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Nissan»-ը դեպի Սևան ընթանալիս բախվել է բեռնատարին ու գլխիվվայր շրջվել: