Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Մանե Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, իսկ վարորդն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 4-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից միջից հատուկ տեխնիկայի օգտագործմամբ հեռացրել են բետոնե էլեկտրասյան երկաթե կառուցատարրերը, ապա օգնել են այն ավտոքարշակով տեղափոխել անվտանգ վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու որդի են։