Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու 97 տան մոտ բախվել են Արարատ Աղեկյանի վարած Nissan մակնիշի և Հովիկ Միրզոյանի վարած «Ջինբեյ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենանները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և կանչից վերադառնալիս է եղել բժշկական կենտրոն: