Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտոմեքենայի և կվադրոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Պարգև Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ալիկ Մ․-ի վարած կվադրոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ կվադրոցիկլի վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու կվադրոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։