Այսօր` սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի 16-րդ թաղամաս՝ Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մարուքյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 74- ամյա Սերժիկ Արզումանյանի վարած Jac մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և հայտնվել գործող օբյեկտի աստիճանների և մուտքի դիմաց։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գեորգի Հայրումյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Վարոսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։