Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Նորիկ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, ինչը պարեկներին հաջողվել է։
Վթարի հետևանքով խցանումն անցնում է մոտ 4 կմ-ը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։