Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Շիրազի փողոց ընթանալիս բախվել է ժողովրդին հայտնի՝ 15 կվարտալի «կալցեվոյի» շրջանաձև խաչմերուկի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանն ու պարեկ Մհեր Խեչումյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: