Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովտար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 27/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Սուրեն Ա-ի վարած Kia մակնիշի և 31-ամյա Ավետիս Ա-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սուրեն Ա-ն, նրա ուղևորներ՝ 30-ամյա Սարգիս Գ-ն և 28-ամյա Անուշ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, իսկ Սուրեն Ա-ն՝ «Էրեբունի» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

