Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 27 կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 33-ամյա Հովհաննես Հ․-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, 34-ամյա Գառնիկ Գ․-ի վարած Opel մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արսեն Մ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Ն․ Քասյանի կողմից նախաձեռնվել է վարույթ, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։