եկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Դալար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Մառլեն Ս.-ի վարած BMW մակնիշի և 33-ամյա Գևորգ Դ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մառլեն Ս.-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Ալվարդ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Դ.-ն և նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 15-ամյա Արման Ի.-ն, 50-ամյա Էլմար Ի.-ն, 7-ամյա Հայկ Ս.-ն և 34-ամյա Արև Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սամվել Խուդավերդյանն ու կրտսեր պարեկ Փայլակ Գրիգորյանը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: