ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց «Նաիրի» ԲԿ մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։
«Վիճակի միջին ծանրության է»,- նշեց նա։ Հիշեցնենք՝ կարմիրբերետավորներն այսօր բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկեցին Լևոն Քոչարյանին և մի քանի այլ քաղաքացիների։
Քոչարյանը փորձեց դուրս գալ ոստիկանական մեքենայից, սակայն կարմիրբերետավորներից մեկը ձեռքով հարվածներ հասցրեց նրա գլխին՝ կանխելով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։