Լևոն Երջանյանը հիվանդանոցում մահացել է

Լուրեր mediaarm 2024-07-24 11:38:00 14373
e861c2692a0c956c4279592eb3544ec31721803295_b8YJ0.webp

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապ օգնության բժշկուհին ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը և «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։

Ֆոտոլրագրողի հարցին, թե այսինքն, եթե տվյալ պահին նրա մոտ փաստաթուղթ չկա, պետք է մահանա՞, դրա պատասխանաը այդ աշխատակցուհուց չի հնչել։ Ի վերջո, կարճ ժամանակ անց, ժամանել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալը, ով որոշ մանրամասներ է հայտնել բուժառուի վերաբերյալ ու պարզվել է, որ նրան առաջին անգամ չէ, որ բերում են իրենց մոտ, ինչից հետո նրա հանձնարարականով  բժիշկները գործի են անցել և հերթական անգամ կատարել ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։ 

Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ ու հայտնել է, որ պետք է նրանց ներկայացուցիչը լինի, իսկ նրանք խոստացել են, որ կգան, իսկ հետո նրանք ժամանել են, հերթական բյուրոկրատական գործն են արել, գրանցել են այդ քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել են հիվանդանոցից, մինչ դեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն։ 

Ֆոտոլրագրողը հայատնում է նաև, որ ժամեր անց տեղեկանացել են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում երկար ժամանակ է նա մնացել, իսկ հետո ի՞նչ ընթացք է ստացել անօգնական քաղաքացու գործը, հայտնի չէ։ 

SHAMSHYAN.com-ը ուզում է հավատալ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջապես կլուծի այդ քաղաքացու խնամքի կենտրոն տեղափոխելու հարցը և նա այդ վիճակում այլևս չի հայտնվի փողոցում, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեղքով հանրության մոտ տպավորություն չի ստեղծվի, թե մեղավորը բժիշկներն են, մինչդեռ թե՛ շտապօգնության բժիշկները, թե՛ «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, թե՛ սրտացավ քաղաքացիները  բազմաթիվ անգամներ օգնություն են ցուցաբերել այդ տղամարդուն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բավարարվել է միայն տվյալները իրենց մոտ գրանցելով։ Լրիվ «չինովնիկների» կողմից ցուցաբերած բյուրոկրատական վերաբերմունք։

Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ 58-ամյա Լևոն Երջանյանն է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ