«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

Լուրեր mediaarm 2023-03-13 00:15:00 264
aba9b0d9-fce0-4f3d-856d-f3e0c4696b70_eRsKX.jpeg

Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով հետևյալը. «ՑԱՆԿ: Ռուսական այս զենքերից մահացել են հազարավոր հայ զինծառայողներ։ Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել միլիարդավոր դոլարների արժեքով այս զինատեսակները՝ աջակցելով պատերազմում հայկական կողմի դաժան պարտությանը։

Ռուսական զենքի այս զինապահեստը Ադրբեջանը կիրառել է Արցախի և Հայաստանի դեմ 4-օրյա, 44-օրյա պատերազմներում, սահմանային 100-ավոր միջադեպերի ժամանակ։ Քաղաքական պատճառներին հիմա չեմ անդրադառնա։  

Հայ հանրությունը պետք է իմանա, թետասնամյակներով ում է վստահել և վստահում իր անվտանգությունը։ Մեր «դաշնակիցներ» Ռուսաստանը և Բելառուսը 2011-2020-ին Ադրբեջանին մատակարարել են նրա զինապահեստի 67%-ը։ Եվ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդա՞մ է, կամ հիմնավորումներ է փնտրում, թե ինչպե՞ս դուրս գալ։  

Ռուսաստանի ռազմական մատակարարումները Ադրբեջանին՝ 2007 թվականից մինչև 2018 թվականը։
- 62 միավոր T-72M1 տանկեր, մատակարարված՝ 2007-ին
- 70 միավոր BTR 80A զրահափոխադրիչներ, մատակարարված՝ 2007-2010-ին
- 100 միավոր Kornet հակատանկային հրթիռներ, մատակարարված՝ 2009-2010-ին
- 18 միավոր 2S19 MSTA-S 152mm ինքնագնաց հրետանի, մատակարարված՝ 2012-2014-ին
- 24 միավոր Mi-35M մարտական ուղղաթիռներ (գործարքի գինը` 360 մլն դոլար), մատակարարված՝ 2011-2014-ին
- 66 միավոր Mi-8MT / Mi-17 տրանսպորտային ուղղաթիռներ, մատակարարված՝ 2010-2015-ին
- 2 միավոր S-300 PMU2 Favorit զենիթահրթիռային համալիրներ (գործարքի գինը՝ 300 մլն դոլար), մատակարարված 2011-ին 
- 200 միավոր 48N6 երկիր-օդ հրթիռներ (օգտագործվում է S-300 PMU-2 զենիթահրթիռային համալիրի համար), մատակարարված՝ 2011-ին
- 18 միավոր 2S31 Vena ինքնագնաց ականանետներ, մատակարարված՝ 2012-2014-ին
- 118 միավոր BMP-3 հետևակի մարտական մեքենաներ, մատակարարված՝ 2013-2015-ին
- 1000 միավոր Bastion հակատանկային հրթիռներ (օգտագործվում է BMP-3 հետևակի մարտական մեքենայի համար), մատակարարված՝ 2013-2015-ին 
- 18 միավոր Սմերչ BM-9A52 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մատակարարված՝ 2012-2014-ին
- 1000 միավոր Իգլա-Ս շարժական ՀՕՊ համակարգեր (գործարքը ներառել է նաև 200 գործարկիչներ), մատակարարված՝ 2012-2013-ին
- 100 միավոր T-90 S տանկեր, մատակարարված՝ 2013-2015-ին
- 36 միավոր TOS-1 Солнцепёк համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր, մատակարարված՝ 2013-2017-ին
- 100 միավոր 9M317 երկիր-օդ հրթիռներ, (օգտագործվում են Բելառուսից գնված Buk-MB հրթիռային համակարգից կրակելու համար), մատակարարված՝ 2013-2014-ին
- 100 միավոր 9M38 / SA-11 երկիր-օդ հրթիռներ, (օգտագործվում են Բելառուսից գնված Buk-MB հրթիռային համակարգից կրակելու համար), մատակարարված՝ 2013-2014-ին
- 76 միավոր BTR 82A զրահափոխադրիչներ, մատակարարված՝ 2017-2018-ին
- 24 միավոր Khrizantema կործանիչ տանկեր, մատակարարված՝ 2017-2018-ին
- 800 միավոր Khrizantema հակատանկային հրթիռ, (օգտագործվել է 24 հատ Khrizantema կործանիչ տանկի համար), մատակարարված՝ 2017-2018-ին
ՀԱՊԿ-ում Հայաստանի մյուս դաշնակից Բելառուսի ռազմական վաճառքներն Ադրբեջանին։ 
- 60 միավոր T-72 M1 տանկեր, մատակարարված՝ 2005-2006-ին
- 12 միավոր 2S7 Pion 203mm ինքնագնաց հրետանի, մատակարարված՝ 2008-2009-ին
- 30 միավոր D-30 122mm - քարշակով հրետանի, մատակարարված՝ 2010-ին
- 11 միավոր Su-25 ցամաքային հարձակման օդանավ, մատակարարված՝ 2009-2012-ին
- 93 միավոր T-72 M1 տանկ, մատակարարված՝ 2011-2012-ին
- 2 միավոր Buk-1M հրթիռային համակարգ, մատակարարված՝ 2013-2014-ին, 
- 26 միավոր 2A36 Giatsint-B 152mm քարշակավոր հրետանի, մատակարարված՝ 2017-ին
- 6 միավոր Polonez համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մատակարարված՝ 2018-ին
- 300 միավոր A200 կառավարվող հրթիռներ, (օգտագործվում է Polonez-ի համար), մատակարարված՝ 2018-ին
Այս տվյալները կարող են դեռ ամբողջական ծավալը չարտացոլել։

Ռուսաստանը և Ադրբեջանը կարող էին զենքի առևտրի զգալի ծավալ թաքցնել, հասանելի չդարձնել հետաքրքրված միջազգային կազմակերպություններին, պետություններին։
*Լուսանկարներում տեսնում եք ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ՝ պատկերացնելու համար, թե ինչ զինապահեստ է Ադրբեջանին փոխանցել։ Բելառուսի տվյալները չեմ ներառել լուսանկարներում։

Մեկնաբանության հատվածում Թվիթերի գրառմանս լինքն է, որտեղ յուրաքանչյուր նկարի վրա գրված է՝ ինչ զինատեսակ է, եթե այդքան մանրամասնի կարիք կա»:

«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ