Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Բաքվում կկայանա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը։
Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ քննարկվելու են ռազմական և պաշտպանական ոլորտներում համագործակցության հարցեր։
Իրանական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Մեհդի Ֆարհին։