Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի նախագահ Է. Ռաիսին օրերս հայտարարել է, որ
««Զանգեզուրի միջանցքը» հարավկովկասյան տարածաշրջանում այն տարածքը կհանդիսանա, որտեղ ներկա կլինեն ՆԱՏՕ-ի ուժերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը, ուստի Իրանը վճռականորեն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը»։
Իրանի նախագահի ասածը բացահայտում է միջանցքի շուրջ իրական վիճակը. միջանցքը պետք է Թուրքիային, որի շնորհիվ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, կստանի Իրանի և Ռուսաստանի դեմ գործելու նոր հարթակ Հարավային Կովկասում»: