|
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՐԱՆԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿԻ Այս համաձայնությունը ձեռք էր բերվել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» թարմացված համաձայնագրի շրջանակներում։ Ու սա շատ էական, անգամ առանցքային լուր է։ Այժմ Իրանից Հայաստան մտնող գազի ծավալը կազմում է 365 մլն խմ/ տարեկան։ Նախատեսվում է ծավալը հասցնել 734 մլն խմ/տարեկան ծավալի։ Իրանը կողմ է սրան։ Նշեմ ուղղակի, որ իրանական գազատարի թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խմ/տարեկան, մինչդեռ մենք այն առավելագույնն օգտագործել ենք ընդամենը 500 մլն խմ/ տարեկան ծավալով գազ ներկրելու համար։ Կա՛ հնարավորություն դիվերսիֆիկացնել մեր գազային ներկրումները։ Ի՞նչ կլինի, եթե հայ-իրանական գազատարը գործի ամբողջ ծավալով ու 2,3 մլրդ խորանարդ մետր ծավալով էլ գազ գա Հայաստան։ Ուղղակի, որպես համեմատություն նշեմ, որ նախորդ տարի ՌԴ-ից ներկրված գազի ծավալը կազմել է ընդհանուր շուրջ 2,6 մլրդ խորանարդ մետր տարեկան։ Այսինքն՝ աննշան ավել, քան կարող է ներմուծվել Իրանից։ Ու իրանական գազի ներկրման ծավալների ավելացման համար լավ հիմք է ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ դե ֆակտո գործարկված գազային շանտաժը։ Հիշեցնեմ, որ Գազպրոմը նախօրեին հայտարարել էր, թե իբրև Հայաստանն ու Վրաստանը սնուցող գազատարը խցանվել է ռուսական կողմից ու հայկական ԱԳԼՃԿ-ներում տևական ժամանակ գազ չի լինելու, մեքենաները չեն կարողանալու լիցքավորվել։ Էնպես են ասում «խցանվել է», կարծես խոսքը ոչ թե գազատարի, այլ կոյուղիների մասին է։ Հիմա, ի՞նչն է մեզ խանգարում բարեկամ Իրանից ստանալ պակասուրդն ու թեթևացնել կախվածությունը ՌԴ-ից՝ միաժամանակ թոթափելով գազային կախվածությունը ՌԴ-ից։ Չէ՞ որ, ՌԴ-ն, վաղ թե ուշ, գազային գործիքը մեր դեմ կիրառելու է ամբողջ հզորությամբ։ Եթե արդեն չի սկսել կիրառել։ |