Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը Հայաստանում կփոխվի միայն այն դեպքում, երբ ի հայտ կգա ադեկվատ և մեղսունակ առաջնորդ, ով ոչ թե պարզապես էս քպյաժեխին կքննադատի, այլ հստակ կբացատրի, թե ինչ է ուզում անել:
Ընդ որում, ինչպես կարևորագույն հարցերում՝ պետականության պահպանում, Արցախ, թուրքի հետ նոր պատերազմ, այդպես էլ առօրյա, կենցաղային հարցերում, ինչպիսիք են, օրինակ, չարաբաստիկ ճանապարհային տեսախցիկները և ծխելը բացօթյա սրճարաններում:
Իսկ հիմա ոչ միայն առաջնորդ չկա, այլ եղած գործիչները կապիտուլյանտից ոչ մի բանով չեն տարբերվում՝ նույն «հայրենասիրական» դեմագոգիան, կատարյալ դատարկախոսություն, քաղաքական իմպոտենցիա և վատ թաքցվող իրական ցանկություն՝ ամեն գնով հասնել պետական միջոցների լափամանին:
Այդպիսի ղեկավար Հայաստանը արդեն ունի և զարմանալի չէ, որ մարդիկ արհամարհում են ընդդիմությանը»։