Ինտերնետն անջատում-միացնում են՝ ապրանքը 50 տոկոսով էժանանում է

Լուրեր mediaarm 2023-09-12 10:25:00 816
img7332_9FUJW.jpeg

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի առևտրականներն ավելի շատ պայքարում են, որ իրենց բիզնեսի միջավայրը բարելավվի, քան թե երկու հայկական պետությունների գոյության և ապագայի համար:

Այս պայքարի դրսևորումներից մեկն էլ «Վայլդբերրիզի» դեմ պայքարն է՝ հայ առևտրականների կողմից, որոնք հավաքվում են կառավարության շենքի դիմաց՝ առցանց գնումների համակարգը վերացնելու պահանջով, քանի որ «Վայլդբերրիզ» ընկերությունն իրենց գործին «խփում» է՝ սպառողին առաջարկելով էժան գներով ապրանքներ:

Առևտրականները պնդում են, որ այս տարի ուսումնական տարվա շեմին իրենք «մինուսով» են աշխատել, իրենց ապրանքի հազիվ տասը տոկոսն են վաճառել, մինչդեռ ամեն տարի այս շրջանում մեծ գումարներ են աշխատում: «Ստոպ, Վայլդբերրիզ» շարժումն էլ որոշել է պայքարել առցանց վաճառքի դեմ։
«Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ, իրապես, առևտրականների գործերը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում «Վայլդբերրիզի» պատճառով վատացել են:

Նրա խոսքով` առևտրականները մաքսազերծման գումար են վճարում, տարածք վարձում, հարկեր վճարում, և բնական է, որ «Վայլդբերրիզից» որոշ առումով թանկ են վաճառում ապրանքը։ «Մենք պայմանագրով տաղավարները տվել ենք վարձակալության, իրենց իրավունքն է՝ ցույց կանե՞ն, թե՞ չեն անի: Իրականում նրանց գործերը վատացել են, որովհետև ակտիվություն չկա, քիչ են գնորդները․․․

Անգամ մեքենաների շարժից նկատելի է, որ այս տարի գնորդները բավականին քիչ են: Էդ ռուսական սայթով օգտվելու պահով մեկին հրավիրեցի ինձ մոտ, ասեցի` ցույց տուր, թե ոնց են անում, որ էժան ա լինում: Ինտերնետն անջատում են, միացնում, ապրանքը 50 տոկոսով էժանանում ա։ Բայց ժողովուրդը պիտի հասկանա, որ էս մարդիկ մաքսազերծում են, ճանապարհ են գնում ահագին, վերջիվերջո՝ աշխատող են պահում, վարձ են տալիս ու հազար հարց: Մենք առևտրականների գործերի մեջ չենք խառնվում, իրենք գիտեն, ոնց հարմար են գտնում, էդպես էլ թող անեն: Չենք խորանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե գուցե առևտրականները փոքր-ինչ մատչելի դարձնեն ապրանքների գները, և մարդիկ առցանց շոփերից այսչափ չօգտվե՞ն, մեր զրուցակիցն ասաց. «Առևտրականները ճանապարհածախս են անում, գնում են ու գալիս, փողեր են ծախսում, մաքսազերծման փող են տալիս, ու այդպես շարունակ:

Հարկեր են տալիս, բեռնափոխադրման փողեր են ծախսում, անգամ բանակին են փող տալիս, ՀԴՄ-ի սպասարկում, հոսանքի վարձ, ու տենց հազար ֆլան-ֆստան: Իրականում առևտրականները եթե բոլոր ծախսերը հանում են, իրենց մնում ա 5-7 տոկոս օգուտ, կոնկուրենցիան շատ-շատ ա, որ տարբեր կողմերից նայենք, կտեսնենք, որ իրենք ճիշտ են»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ