Ինչ հիվանդություն ունի Էրդողանը․ նրա առողջական վիճակը կարող է խանգարել վերընտրվելու հարցում

Լուրեր mediaarm 2023-04-28 11:29:00 582
9559e2e9-fa89-4605-8cfe-51a71a29b33a_7lwP1.jpeg

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտե՞ղ է հիմա նա: Էրդողանի առեղծվածային հիվանդության ու նրա վիճակի մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։

«Էրդողանի առողջությունը վատթարացել էր ուղիղ եթերում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Ռեժիսորը ստիպված էր եղել ընդհատել ուղիղ եթերը գովազդով, որը տևեց ավելի քան 20 րոպե: Այնուհետև Էրդողանը, այնուամենայնիվ, վերադարձավ, ներողություն խնդրեց՝ ասելով, որ մրսեցրել է ստամոքսը և փորի ցավ ուներ: Հարցազրույցն ընդհատումից հետո տևեց ընդամենը մի քանի րոպե, այն դեպքում, երբ նախատեսված էր, որ այն կտև մեկ ժամ:

Էրդողանի առողջական վիճակի մասին շատ հակասական տեղեկություններ են հայտնում անգամ պաշտոնական աղբյուրները։ Օրինակ՝ նրա մամլո խոսնակը հայտարարել է, որ նախագահը միանգամայն առողջ է, այն դեպքում, երբ նախագահի հենց մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ նա ստամոքսի գրիպ ունի, իսկ փոխնախագահ  Ֆուաթ Օկթայն ասում է, որ նախագահի մոտ ընդամենը սովորական հարբուխ է, թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդ Մուստաֆա Սարիգյուլն էլ իր սեփական աղբյուրներից տեղեկություն ունի, որ նախագահը սրտի կաթված ունի և հոսպիտալացվել է:  Մամուլի որոշ տեղեկություններով էլ նրան այդ օրը հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով և բժշկական կենտրոն են կանչել դուստրերին ու ընտանիքի մյուս անդամներին, սակայն պաշտոնական աղբյուրները, բնականաբար, այս տեղեկությունը չեն հաստատում:

Հայտնի չէ, թե հիմա որտեղ է Էրդողանը, թեև պաշտոնական վարկածով, նա այս ամբողջ օրն անցկացրել է իր աշխատասենյակում, բայց ըստ որոշ տեղեկությունների, Էրդողանը մինչև մայիսի 3-ը չեղարկել է իր բոլոր հանդիպումները, իսկ նախընտրական բոլոր միջոցառումներում նրան փոխարինելու է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օկթայը: Էրդողանը նաև չեղարկել է հարցազրույցը, որը այսօր պետք է տար թուրքական 4 հեռուստաալիքներին: Մամլո ծառայության պնդմամբ, Էրդողանն այսօր մասնակցել է երկու հանդիպման, բայց երկուսն էլ ոչ դեմ առ դեմ, այլ՝ մեկը տեսակապի միջոցով, մյուսը՝ հեռախոսային կապի:

Այսինքն՝ նա տեսակապի  միջոցով մասնակցել է «Աքքույու» ատոմակայանի լիցքավորման արարողությանը և մամլո ծառայությունը որպես հաստատումն այն բանի, որ նա մասնակցել է այդ տեսակապին, ներկայացնում է մի տեսահոլովակ, բայց լուրջ կասկածներ կան առ այն, որ արդյո՞ք այն կեղծ չէ։ Բանն այն է, որ այդ տեսահոլովակը տևում է ընդամենը 4 վայրկյան և այնտեղ ընդամենը երևում է, թե ինչպես է Էրդողանը ձեռքով ողջունում իր զրուցակցին, իսկ այդ նույն տեսագրությունը կարող էր արված լինել նաև շաբաթներ, ամիսներ և տարիներ առաջ: Եվ նաև տարածվում է լուսանկար, որն իբր արված է հենց այն պահին, երբ Էրդողանը հեռախոսով խոսում է Վլադիմիր Պուտինի հետ: Նույն բանը կարող եմ ասել՝ այդ լուսանկարը որևէ կերպ չի ապացուցում, որ այն արված է եղել հենց այսօր»,- ասել է Արտյոմ Երկանայնը:

Ի՞նչ հիվանդություն ունի Էրդողանը և ինչպե՞ս դա կազդի ընտրարշավի վրա: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ