Աստղագուշակ 2023. Ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին 2023 թվականին

LifeStyle mediaarm 2022-12-19 23:51:00 1125
2023_Hoi8X.jpg

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է։ Այն խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում կյանքի հանգիստ ու լուռ ընթացք մի ակնկալեք։ Նպատակասլաց մարդիկ առաջիկա տարում ավելի արագ կմոտենան իրենց նպատակների իրագործմանը և կհասնեն բարձունքների։

Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Ուստի պատրաստ եղեք փոփոխություններին և մի կախվեք անցյալից։

2023-ի հորոսկոպն ըստ համաստեղության նշանների

Խոյ

Խոյերին 2023-ը անակնկալներ է մատուցելու, ընդ որում կյանքի տարբեր բնագավառներում։ Հատկապես անակնկալաշատ է լինելու տարվա առաջին կեսը և տարեվերջը։

Փոփոխություններից վախենալ պետք չէ։ Համառության և աշխատասիրության շնորհիվ կկարողանաք լավ արդյունքների հասնել։

Ֆինանսական առումով աստղերը բարեհաճ են Խոյերի նկատմամբ։ Տարվա երկրորդ կեսը շատ լարված չի լինի։ Իսկ արտասահման ուղևրությունները արդյունավետ կլինեն աշնանը։

Սիրային առումով սպասվում են երկարատև հարաբերություններ, եթե արդեն զույգ ունեք, ապա հարմար շրջան է ընտանիք կազմելու և երեխա ունենալու համար։ 2023-ին հնարավոր են նաև բնակարանային փոփոխություններ։

Ցուլ

2023-ը ցուլերի համար ուժգին ցնցումների տարի է։ Տարվա առաջին կեսին որոշ բաների ստիպված կլինեք այլ տեսանկյունից նայել, որպեսզի չհիասթափվեք։ Դա վերաբերում է հատկապես Ձեզ շրջապատող մարդկանց հետ հարաբերություններին։

Հնարավոր է, որ երեխա ունենաք։

Աստղերը ցուլերին խորհուրդ են տալիս ամեն ինչում շահ չփնտրել, երբեմն զիջել մոտիկ մարդկանց և զոհել սեփական սկզբունքները։

Տարվա առաջին կեսին թանկարժեք գնումներ մի կատարեք, գումարը խնայեք։ Իսկ տարվա 2-րդ կեսին աշխատեք պարտքով փող չտալ, քանի որ մեծ է այն հետ չստանալու հավանականությունը։

Սիրային հարցերում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում։ Ընտանիք ունեցող ցուլերին կարևոր է խուսափել գայթակղություններից։ Իսկ տարվա 2-րդ կեսն օգտագործեք հանգստանալու և առողջությունը վերականգնելու համար։

Երկվորյակներ

Աստղերը հատկապես բարեհաճ կգտնվեն Երկվորյակների նկատմամբ։ Աշխատասեր Երկվորյակները կարող են մեծ հաջողությունների հասնել, եթե տարվա առաջին կեսին մի փոքր ջանք գործադրեն։

Միջոցները խնայեք և տարվա երկրորդ կեսին շահավետ ներդրումների հնարավորություն կունենաք։ Իսկ հանգստի համար լավագույն ժամանակը հուլիս-օգոստոս ամիսներն են։

Հարաբերությունների առումով Երկվորյակներին փոփոխություններ չեն սպասվում։Տարվա առաջին կեսը հատկացրեք կարիերային և ֆինանսներին։

 Առողջության ոլորտում Երկվորյակներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել ամենօրյա խնամքին։ Վտանգավոր են ծանրաբեռնվածություններն ու էքստրիմը։ Իսկ ահա թեթև ֆիզիկական վարժությունները ցանկալի են։

Խեցգետին

2023-ը Խեցգետինների համար ինչ-որ առումով կդառնա շրջադարձային։ Աստղերն այս համաստեղության ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս չտրվել պատրանքներին և ամբողջությամբ նվիրվել  աշխատանքին։ 2023-ին բաց եղեք նորի համար, այդ թվում  նոր աշխատանքի և նոր ընկալումների։ Դա կօգնի, որ հասնեք ցանկալի արդյունքի։

Ընտանեկան Խեցգետիններին խորհուրդ է տրվում ուժն ու եռանդն ուղղել ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավման ուղղությամբ։ Իսկ այս համաստեղության միայնակ ներկայացուցիչներին բախտը կարող է ժպտալ տարվա 2-րդ կեսին։ Բայց պետք է կարողանաք լսել Ձեր կողակցին և հաշվի առնել նաև նրա ցանկությունները։

Աշխատանքային ոլորտում տարին նպաստավոր է ուսման ու վերապատրաստման համար։ Առողջության ոլորտում հնարավոր են սրացումներ գարնանը և աշնանը։ Հետևեք սննդակարգին։ Իսկ արտաքինի հետ կտրուկ փոփոխությունները, ինչպես օրինակ, տատուն կամ տատուաժը, Ձեր սպասելիքները չեն արդարացնի։

Առյուծ

2023-ին Առյուծները հնարավորություն կստանան դրսևորելու իրենց արքայական էությունը։ Մասնագիտական աճի տեսանկյունից նապաստակը Առյուծներին բազում հնարավորություններ կընձեռի։ Արդյունքում կլինի նաև եկամուտների աճ։

Աստղերը Առյուծներին խորհուրդ են տալիս իրենց պլանների մասին չպատմել այլոց և միայնակ իրագործել դրանք։ Բայց շատ նպատակներ մի դրեք։ Ընտրեք մի քանի իրատեսական ու կարևոր նպատակներ և ընթացեք դրանց իրագործման ուղղությամբ։ Արդյունքը սպասեցնել չի տա։

Հատկապես հաջողակ է լինելու տարվա 2-րդ կեսը։ Այդ շրջանում հնարավոր է՝ հանդիպեք կյանքի երկրորդ կեսին կամ երեխա ունենաք։

Ֆինանսական տեսանկյունից ցանկալի է խնայել միջոցները և միայն մտածված գնումներ կատարել։ 

Առողջության տեսանկյունից կարևոր է հետևել սնվելուն և մտածել առողջ սննդային սովորույթներ ձևավորելու մասին։

Եթե իմիջի փոփոխություն նախաձեռնեք, հաջողություն կունենաք։

Կույս

2023-ն այս համաստեղության ներկայացուցիչների համար կլինի արդյունավետ և հիշարժան։ Տարվա առաջին կեսը ցանկալի է նվիրել ընտանեկան գործերին և ամուսնու/կնոջ հետ հարաբերություններին։  Միայնակ Կույսերը կգտնվեն ուշադրության կենտրոնում։ Նոր ծանոթությունները կարող են երկարաժամկետ հարաբերությունների հիմք դառնալ։ Վեճերի դեպքում աշխատեք կապը միանգամից չխզել, այլ փորձեք հարթել խնդիրները։

Տարվա երկրորդ կեսին համարձակորեն իրագործեք աշխատանքային ծրագրերը և նոր գործ բացեք։ Համաստեղության այն ներկայացուցիչներին, որոնք կուզենան աշխատանք կամ բնակության վայր փոխել, բարեհաջող կլինի այլ քաղաք կամ երկիր տեղափոխվելը։

Առողջության ոլորտում կարող եք էմոցիոնալ առումով խնդիրներ ունենալ։ Ընկճվածությունը հաղթահարելու համար դիմեք հարազատներին կամ  մասնագետներին։ Դեպրեսիայի հաղթահարման գործում օգտակար կլինի նաև իմիջի փոփոխությունը։

Կշեռք

Նապաստակի տարին առատորեն կպարգևատրի աշխատասեր Կշեռքներին, որոնք չեն խոսափի պատասխանատվություն ստանձնելուց։ Սակայն գործել պետք է տարվա հենց սկզբից, այլապես կուտակված գործերը գլխացավանք կդառնան։ Եթե ուզում եք փոխել աշխատանքը, ապա դա արեք գարնանից ոչ շուտ։

Ֆինանսական առումով լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Պետք է սովորեք պլանավորել ծախսերը։ 2023-ի առաջին կեսին հնարավոր է, որ հանդիպեք Ձեր երկրորդ կեսին կամ երեխա ունենաք, հնարավոր է նաև նոր բնակարանի ձեռքբերում  կամ տեղափոխություն։

Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս հաճախ զբոսնել, զբաղվել յոգայով։ Կա ինֆեկցիոն հիվանդությունների վտանգ, ուստի ցանկալի է հենց տարեսկզբից ամրացնել իմունիտետը։

Կարիճ

Նապաստակը բարեհաճ է Կարիճների հանդեպ 2023-ին։ Այս համաստեղության այն ներկայացուցիչները, որոնք տևական ժամանակ պայքարել են իրենց նպատակների իրագործման համար, առաջիկա տարում ի վերջո հաջողության կհասնեն։ Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս կանգ չառնել ու շարունակել պայքարել նոր հաջողությունների համար։

Առաջիկա տարում Կարիճների համար ոսկե միջին վիճակ չի լինելու, նրանց սպասվում է ծայրահեղություններ՝ կախված այն բանից, թե 2022-ին ինչ եք ներդրել։

Զգուշացեք խաբեություններից ու անծանոթ մարդկանց առաջարկներից։

Կարիճներին օգտակար կլինի արտաքինի արտասովոր փոփոխությունը, օրինակ ՝ անսովոր  կտրվածքը։ Վառ կերպարը կընդգծի Ձեր էությունը և վստահություն կհաղորդի Ձեզ։

Աղեղնավոր

Աղեղնավորի համար 2023-ը լեցուն կլինի հետաքրքիր ծանոթություններով։ Քանի որ Աղեղնավորներն էությամբ ընկերասեր ու լավատես են, վտանգ կա, որ խաբեբաների ցանցում կարող եք հայտնվել։ Աստղերը խորհուրդ են տալիս անծանոթներից  ստացած ինֆորմացիան մանրակրկիտ ստուգել։

Հաջորդ տարի հնարավոր է՝ հանդիպեք Ձեր երկրորդ կեսին, կամ երեխա ունենաք։ Հնարավոր է նաև նոր բնակարանի ձեռքբերում կամ տեղափոխություն։

Կարիերայի ոլորտում հաջողությունների համար ստիպված կլինեք շատ ժամանակ հատկացնել սովորելուն ու վերապատրաստվելուն։ Արդյունքները սպասեցնել չեն տա, ու չեք զղջա կրթության վրա ծախսած միջոցների համար։

Սիրային հարցերում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Ամեն ինչ վերահսկելու ցանկությունը կարող է կոնֆլիկտների հանգեցնել հատկապես տարվա երկրորդ կեսին։

Առողջության ոլորտում ուշադրություն դարձրեք վահանաձև գեղձի առողջությանը։ Պարբերաբար այցերը բժշկին կօգնեն խուսափել լուրջ խնդիրներից։

Այծեղջյուր

Աստղերն Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս տարվա առաջին կեսը նվիրել ընտանեկան հարաբերություններին։ Տարեսկզբին եկամուտների աճ չի սպասվում։ Հնարավոր է՝ ստիպված լինեք փոխել աշխատանքը և անգամ աշխատանքի ոլորտը։ Փոփոխություններն օգտակար կլինեն։ Տարին կարիերայի ոլորտում վերելքներ չի խոստանում։ Բայց կարող եք հետագա հաջողությունների հիմքը դնել։ Օրինակ՝  կարող եք նոր մասնագիտություն ձեռք բերել, բարձրացնել որակավորումը և այլն։

Բայց մի մոռացեք նաև հանգստի մասին, այլապես  գերլարված աշխատանքն իր հետքը կթողնի Ձեր առողջության վրա։ Ճամփորդությունների համար բարերար ժամանակահատված է հունվարը և հուլիս-օգոստոսը։

Իսկ առողջության տեսանկյունից ուշադրություն դարձրեք շնչառական համակարգի օրգաններին։

Ջրհոս

2023-ը հաջողակ Ջրհոսներին կբերի կարիերայի աճ և նոր ֆինանսական հոսքեր։ Այս համաստեղոության նշանի ներկայացուցիչների համար էներգիան կբավականացնի մտածված ամեն բան իրագործելու համար։ Տարվա երկրորդ կեսի համար կարող եք պլանավորել մեծ ծախսեր։ Դրանք կլինեն արդյունավետ և արդարացված։

Նոր աշխատանքային ծրագրերի իրականացման համար բարեհաջող է տարվա սկիզբը։ Հաջողությունը Ձեր կողմից է։ Իսկ ամառվա վերջին ծրագրեք հանգստանալ։

Առողջության տեսանկյունից ուշադրություն դարձրեք սննդակարգին։ Կարևոր է շատ չուտեք։ Գարնանը հնարավոր են խնդիրներ աղեստամոքսային համակարգի հետ։

Ձկներ

Սա Ձեր տարին է։ Ռիսկի դիմեք, ընդլայնեք հորիզոնները բոլոր ոլորտներում։ 2023-ը համաստեղության այս նշանի ներկայացուցիչների համար հատկապես հաջող է կարիերայի աճի տեսանկյունից։ Այն կբերի բազում նոր ծանոթություններ։ Կարևոր է, որ Ձկները կարողանան հաղթահարել իրենց անվճռականությունը և ցուցաբերեն մասնագիտական որակներ։

Կոմֆորտի գոտուց դուրս գալը բոլորին չէ, որ հասանելի է։ Հաջողությունը համարձակների և համառների կողմից է։ Նոր ծրագրեր սկսելու համար նպաստավոր ժամանակահատված է մինչև գարնանը կեսը և ձմեռը։

Իսկ ֆինանսական առումով կարևոր է հստակ պլանավորել ծախսերը։ Տարվա առաջին կեսին ստիպված կլինեք մի փոքր կրճատել ծախսերը։ Նման իրավիճակը Ձկներին կստիպի լրացուցիչ աշխատանքի մասին մտածել։

Սիրային առումով ամեն ինչ ավելի նպաստավոր է, քան կարծում եք։ Շուրջը նայեք, Ձեր երկրորդ կեսն այնտեղ ինչ-որ մի տեղում է։ Հնարավոր է նաև երեխայի ծնունդ, նոր բնակարանի ձեռքբերում և տեղափոխություն։

Առողջության տեսանկյունից ուշադրություն  դարձրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, այցելեք մարզասրահ և կոսմետոլոգի։

2023 թվականը փոփոխությունների տարի կլինի Կենդանակերպի երեք ներկայացուցիչների համար: Նրանք ամեն ինչ կսկսեն նոր էջից՝ մոռանալով անախորժությունները: Աստղերը նրանց համար կարիերայի վերելք են խոստանում, մեծ հաջողություններ բոլոր ոլորտներում, իսկական սեր և բազմաթիվ վառ հույզեր:

Առյուծ

Այդ նշանի ներկայացուցիչները, որոնք աչքի են ընկնում քաջությամբ ու վճռականությամբ, կկարողանան հաղթահարել բոլոր խոչընդոտները, որոնք ծագել են նախկինում նրանց ճանապարհին: Դրա համար նույնիսկ հարկ չի լինի շատ մեծ ջանքեր գործադրել, ամեն ինչ ինքնաբերաբար կլուծվի: Առյուծները կփոխեն իրենց շփումների շրջանակը՝ ձերբազատվելով «թունավոր» մարդկանցից և իրենց շրջապատում թողնելով միայն նրանց, ովքեր իսկապես հարազատ են իրենց: Նաև նոր աշխատանքային կամ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Առյուծները կարող են առաջխաղացում ունենալ, ինչը նրանց կհրի բնակության վայրի փոփոխության:

Կշեռք

Կշեռքներին  արմատական փոփոխություններ են սպասում անձնական կյանքում: Միայնակ Կշեռքները կգտնեն իրենց երկրորդ կեսին: Նրանք միասին շատ ժամանակ կանցկացնեն և հավանաբար հետաքրքիր ճամփորդության կմեկնեն: Այս նշանի ներկայացուցիչներն իրենց իսկապես երջանիկ կզգան, որովհետև կիրականանան նրանց նվիրական երազանքները: Կյանքում «սպիտակ շերտ» կսկսվի, այնպես որ ամեն ինչ կստացվի:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին փոփոխություններ են սպասում անձնական և մասնագիտական կյանքում: Այս նշանի ներկայացուցիչները կարևոր նախագծի հաջող իրականացման շնորհիվ կարիերայի ցատկ կկատարեն և շատ բարձր պաշտոն կգրավեն: Հոգսեր շատ կունենան, բայց Աստղերի հովանավորության շնորհիվ ամեն ինչ կհաջողվի: Այծեղջյուրները կարող են համարձակ ռիսկի դիմել, հաջողությունն իրենց ուղեկիցը կլինի: Բախտը կժպտա նաև անձնական կյանքում, նրանք կգտնեն այն մարդուն, որը կյանքում ճիշտ իրենց հայացքները կունենա, ինչը կհանգեցնի պսակադրության: Նրանց մեծ երջանկություն է սպասում և պահեր, որոնք ընդմիշտ կհիշվեն:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ