Ինչ են Wildberries-ից պատվիրել ՀՀ բնակիչները հուլիս-օգոստոսին

Լուրեր mediaarm 2023-09-11 12:15:00 13014
img7223_sGBuk.jpeg

tech.news.am-ը գրում է․ Նոր ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել, և ծնողները փորձում են հասցնել երեխաներին նախապատրաստել դպրոցին՝ գնելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Ժամանակն ու ռեսուրսները խնայելու համար ավելի հաճախ գնումներ են կատարվում առցանց։ Wildberries-ը վերլուծել է 2023-ի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակիչների արած պատվերները և ներկայացրել ծնողների կողմից ամենաշատ գնվող ապրանքները։

Այսպիսով, ծախսերի հիմնական մասը բաժին են ընկել դպրոցական հագուստի և կոշիկի, գրենական պիտույքների և տարբեր աքսեսուարների ձեռքբերմանը։ Ապրանքների թոփ հնգյակը կազմում են զգեստները, շապիկները, տաբատները, կոստյումները և ջինսերը։ Այս ամռանը զգեստների պահանջարկը աճել է 8 անգամ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շապիկները՝ 11, տաբատները՝ 12, կոստյումները՝ 21, ջինսերը՝ 14 անգամ։ Այս սեգմենտի ապրանքների մեծ մասը գնել են մայրաքաղաքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի բնակիչները։

Կոշիկների տեսականուց ծնողները նախընտրել են սպորտային կոշիկներ, որոնց պահանջարկը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ, սանդալները՝ 11 անգամ, աշնանային կոշիկները՝ 9 անգամ։ Այս սեգմենտից ամենաշատ գնումները կատարվել են նույնպես Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում։

Ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր պարագաներով։ Այս սեզոնին գրեթե 8 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ տարեկան աճը կազմել է 272%։ Մնացած գրենական պիտույքներից ամենաշատը գնվել են մատիտատուփերը (+367%), գրիչները (+474%), մատիտները (+464%), տետրերը (+442%) և, մասնավորապես, թուղթը (+107%)։ Գրենական պիտույքների մեծ մասը ձեռք են բերել Երևանի, Կոտայքի և Շիրակի մարզերի բնակիչները։

«Ուրախ ենք, որ ծնողները և երեխաները մատչելի գներով ապրանքների լայն տեսականուց օգտվելու հնարավորություն ունեն, ինչը կօգնի յուրաքանչյուր երեխային վայելել ուսումնական տարին: Ժամանակն է սովորել և ձգտել նոր ձեռքբերումների»,- ասել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018-ից, գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021-ին, ուղիղ վաճառքները մեկնարկել են 2022-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։

2023-ին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսներին նվազեցնել իրենց լոգիստիկ ծախսերը և արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին:

2023-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման սեփական և գործընկերային կետեր:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ