Երեկ վառվեցին Երևանի կենտրոնական տոնածառի և քաղաքի զարդարանքի լույսերը։
Հայաստանի Հանրապետության հրապարակում հավաքվել էր բազմություն, ովքեր ներկա գտնվեցին եվրատեսիլյան շոու ծրագրին, ինչին հաջորդեց շքեղ հրավառությունը և վառվեցին տոնածառի լույսերը:
Նշենք, որ շքեղ տոնակատարությունն ու լույսերը հարյուրհազարավոր դոլարներ են արժեցել, ինչը շաբաթներ շարունակ ՀՀ-ում ամենաքննարկվող թեման է։