Ինչու ընդդիմադիր Մարությանը չի միանում անհնազանդության ակցիաներին

Լուրեր mediaarm 2023-09-22 13:22:00 1872
img7792_Qv8WS.jpeg

Արդեն երեք օր է ընդիմադիր ուժերը հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում։ Պահանջը՝ իշխանության հեռացումն ու արցախցիների խնդիրների լուծումն է։

Շատերը հիշեցնում են՝ եթե քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իրեն ընդդիմադիր է հռչակել և ուզում է երկրում իշխանափոխություն լինի, ապա ինչու, ինչպես 2018 թվականին, հիմա էլ դուրս չի գալիս փողոց՝ քաղաքացիների կողքին լինելու։

Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա թիմակից Հովսեփ Կուբատյանն ասաց, որ այլևս մամուլի պատասխանատուի գործառույթներ չի իրականացնում։

Հայկ Մարությանի թիմի անդամ Իզաբելլա Աբգարյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին կարևոր գործերով է զբաղված. «Փորձում եմ դրսի հետ աշխատել։ Չեմ կարող թիմի անունից խոսել։ Արդեն երրորդ օրն է, խիստ գրաֆիկով աշխատում եմ  դրսի աղբյուրների հետ՝ փորձելով իրականությունը տեղ հասցնել, քանի որ իրականությունը շատ իրարամերժ է գնում հենց Հայաստանից, ցավոք իրարամերժ հայտարարություններ հնչեցվեցին ՄԱԿ-ում։ Այնպես որ, փորձում եմ անել այն, ինչով ավելի շատ օգուտ կտամ արցախահայերին։ Կարծում եմ, որ այս պահին բոլորն իրենց ուժերը պետք է կենտրոնացնեն արցախահայերին այդ սարսափելի իրավիճակից հանելու համար»։

Հարցին, թե արդյոք այսօր կարևոր չէ քաղաքացիների կողքին լինելը, որոնց թվում բազմաթիվ արցախահայեր են, Աբգարյանը հավելեց. «Ղեկավարությանը հեռացնելը մեկ օրում չի լինում։ Հետո պետք է հասկանանք, թե հեռացնելուց հետո ինչ է լինելու, արդյոք մենք ավելի լավ բան չենք անի այդ ղեկավարության համար։ Ես արդեն տեսնում եմ, որ որոշ դեմքեր գրում են, որ պետք է արտահերթ ընտրություն նշանակվի։ Սակայն դա կնշանակի, որ ևս 5 տարով կվերարտադրվի ՔՊ-ն, քանի որ մարզերի պատկերը  լրիվ այլ է, քան Երևանում։ Այո, մեզ հաջողվեց ապացուցել, որ Երևանում նրանք չունեն իշխանություն, բայց եկեք հասկանաք, որ մարզերում պատկերն այլ է»։

Նա նշեց, որ փորձում է ՔՊ-ին կոչ անել, որ առաջին հերթին բիրտ ուժով որևէ հարց չեն լուծելու. «ՔՊ-ն իրոք պետք է լարվի և հասկանա, որ այն ձևերով, որ կառավարեց, այլևս չի աշխատելու և օր առաջ հաստատի հանրային համերաշխություն։ Եթե նրանք  արդեն խոսում են դրսից Հայաստանին սպառնացող վտանգների մասին, ապա ՀՀ-ն, ժողովուրդը պետք է լինի համախմբված։ Սա է մեր տեսլականը»։

Հարցին՝ քննարկումներ եղե՞լ են թիմում, նրանք պատրաստվո՞ւմ են դուրս գալ փողոց, Աբգարյանը պատասխանեց. «Բացարձակ չեմ հասցնում ոչ մեկի հետ խոսել, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամների հետ։ Տեղյակ եմ, որ Հայկ Մարությանը հրապարակում հանդիպել է արցախցի ուսանողների հետ, թիմի անդամները գնացել են ՄԱԿ-ի դիմաց ցույցին։ Մեր թիմի այսօրվա գերակա նպատակն արցախահայությանն օգնելն է»։

Աբգարյանը նաև ավելացրեց, որ այս պահին իշխանափոխության քիչ հավանականություն է տեսնում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ