Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու, որ երեկոյան հաց պատրաստեի. Մարտակերտում մահացած երեխաների մայր (լուսանկարներ)

Հասարակական mediaarm 2023-07-14 00:35:00 333
img5403_vdoq4.jpeg

Օրերս Մարտակերտը ցնցվեց երկու անչափահաս երեխաների մահվան լուրով: Երկու անչափահասների մայրը` Վերա Նարիմանյանը Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթին պատմել է, որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի էր դժվարացել իր` որպես միայնակ մոր բեռը: 

Մեկ ամիս առաջ էր երեխաների հետ տեղափոխվել Աղաբեկալանջ գյուղ, բայց աշխատանքը Մարտակերտ քաղաքում էր, վառելիքի բացակայության պատճառով երթուղային տրանսպորտը չէր աշխատում, նա ստիպված երեխաների հետ ոտքով ամեն օր հասնում էր Մարտակերտ` աշխատավայր: «Ամեն օր ես երեխաներիս ձեռքը բռնած առավոտյան ժամը 8:00-ին Աղաբեկալանջից ոտքով գնում էի Մարտակերտ և երեկոյան  վերադառնում: Վառելիքի պակասի պատճառով ոչ երթուղայինն էր աշխատում, ոչ տաքսիները: Հուլիսի 7-ին գնացել էի խանութից ձեթ ու շաքարավազ առնելու, չկար, ասեցին` շրջվարչակազմի շենքում որպես օգնություն տալիս են շաքարավազն ու ձեթը: Գնացել եմ Վարչակազմ, ասել են հոսանք չլինելու պատճառով կեսօրից հետո են սկսելու բաժանել»: 

Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության բաժնի պետ Գոհար Գյուրջյանը մանրամասնեց, որ Վերայի ընտանիքի հետ ծանոթացել է ամիսներ առաջ. «Երեխաների մայրը որպես միայնակ մայր դիմել էր մեր կառույց, որպեսզի աջակցենք աշխատանքի տեղավորման հարցում, մեր միջնորդությամբ և շրջվարչակազմի ղեկավարի աջակցությամբ նրան տեղավորել ենք աշխատանքի: Հուլիսի 7-ին փոքր երեխայի` Լեոյի հետ եկել էր կենտրոն` ճշտելու, թե արդյո՞ք սննդի այդ աջակցությունը` ձեթն ու շաքարավազն իրենց էլ է հասնում: «Մենք տեղեկացրեցինք, որ այո, հասնում է, բայց ինքը պարտադիր չէ, որ Մարտակերտից ստանա, քանի որ արդեն տեղափոխվել էր Աղաբեկալանջ համայնք: Համայնքների բնակիչներին այդ աջակցությունը տրամադրում են նաև իրենց համայնքներում և, քանի որ համայնքներում այդ գործընթացը դեռևս չէր սկսվել, ինքը նախընտրեց, որ ստանա Մարտակերտից: Այդ ժամին, որ ինքը եկել էր 11:00-12:00 էր ու հոսանք չկար, համակարգչային ոչ մի ծրագիր չէր աշխատում: Ես Վերայի հետ մոտեցել եմ Միասնական սոցիալական գործակալություն և խնդրել, որ Վերան Մարտակերտից ստանա իր բաժինը, նրան տեղեկացրեցին, որ կարող է սպասել և Աղաբեկալանջից ստանալ, բայց նաև չմերժեցին, որովհետև արդեն եկել հասել էր այդտեղ»:

Վերայի խոսքով` քանի որ Լեոն արդեն հոգնել էր և ուզում էր քնել, օրն էլ բավականին շոգ էր, մտածել է երեխային տուն տանի և ժամը 14:00-ից հետո, երբ կլինի հոսանք գա և ստանա օգնության փաթեթը: «Ես չէի կարող սպասել, քանի որ տանը ձեթը վերջացել էր, կարտոֆիլ էի պատրաստել, երեխաները հաց էին կերել, իսկ երեկոյան առանց ձեթի որևէ բան պատրաստել չէի կարող, գիշերը Լեոն քաղցր թեյ է խմում նոր քնում, իսկ տանը, նաև ոչ մի խանութում չկար շաքարավազ»,- պատմում է Վերան, ու անընդհատ կրկնում` ես իմ երեխաներին չէի կարող սոված թողնել, աշխատում էի ու գումարը հերիքում էր միայն սննդի համար, հաճախ պատքով էի ապրանք գնում, բայց հիմա` շրջափակման հետևանքով խանութները դատարկ են: «Կեսօրին ուժեղ արև էր, Լեոն քնած էր, Գիտային ասել եմ` երեխային նայիր գնամ օգնությունը ստանամ, գամ: Ոտքով Աղաբեկալանջից հասել եմ Մարտակերտ ու հետ վերադարձել: Միշտ էլ, երբ օգնություն են տվել գնացել եմ ստացել իմ երեխաների համար, որ սոված չմնան»,-ասում է Վերան, ընդգծելով` իմ երեխաները շրջափակման զոհն են դարձել: Նա վստահ է, եթե չլիներ շրջափակումը և սննդի ու վառելիքի պակասը, նա Մարտակերտ երթուղայինով կգնար ու ժամանակին կվերադառնար, եթե չլինեին էլեկտրոէներգիայի հովհարային անջատումները, նա ստիպված չէր լինի երեխային տուն տաներ և կրկին գնար Մարտակերտ քաղաք, եթե խանութներում լինեին գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները և սնունդը, նա կարող էր ձեթն ու շաքարավազը գնել խանութից: «Այսօր մեծ աղջիկս, որ դեպքի օրը Ստեփանակերտում ազգականի տանն էր, նրբերշիկ էր ուզում, ման եկա, ոչ մի խանութում չկար: Որ խանութ մտնում ես դատարկ է: Ներկա պահին ինչպես պահեմ երեխային, որ ոչինչ չկա: Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու, որ երեկոյան հաց պատրաստեի, տղաս սրտի արատ ունի, այդ շոգ եղանակին ոտքով ինչպես տանեի հետս, եթե չկար ոչ մի մեքենա: Աղաբեկալանջի ճանապարհին են զանգել ասել երեխաները չկան, ամբողջ գիշեր ման են եկել ու առավոտյան ես իմ երեխաների դիակը տեսել եմ»:

Գոհար Գյուրջյանը նշել է, որ Վերայի ընտանիքը գտնվում էր իրենց ուշադրության կենտրոնում, մի քանի անգամ ստացել է օգնություն և շրջանի վարչակազմի, և ԱՀ ՍԶՄ նախարարության միջնորդությամբ: «Տարբեր անհատ բարերարների միջոցով, նաև մենք էլ իրենց ընդգրկել ենք այդ ծրագրերի մեջ և մի քանի անգամ սննդային աջակցություն ստացել են: Աշխատանքի տեղավորվելուց հետո Վերան ինչ-որ չափով կարողանում էր սննդի հարցը հոգալ, ուղղակի, քանի որ խանութներում սննդամթերք չկար, առաջին անհրաժեշտության սնունդն ինքնուրույն չէր կարողանում ձեռք բերել ու օգնության կարիք ուներ»: 

Ամեն նոր բացվող օր շրջափակված Արցախում հազարավոր մարդիկ շարունակում են դիմակայել դժվարություններին, ժամ առ ժամ սաստկացող այս իրավիճակի թիրախում արդեն մարդկային կյանքերն են, իսկ աշխարհը լուռ է:

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ