«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն «Ա1+»-ի եթերում ասել է, որ իրեն հայտնի է՝ «ռուսները քանի միլիոն դոլարով են Լաչինի միջանցքը հանձնել ադրբեջանցիներին».
«Էս ամեն ինչը ռուսների ուղղակի մասնակցությամբ է տեղի ունենում. նրանք դեռ անցյալ տարի դեկտեմբերին հարուցեցին մի իրավիճակ... էն ժամանակ Վոլկովն էր պատասխանատուն:
Ինձ հայտնի է, օրինակ, թե քանի միլիոն դոլարով են ռուսներն այդ ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին»,- նշել է Բաբաջանյանը՝ հրաժարվելով ասել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը:
Նախկին պատգամավորը խոսել է նաև Արցախի նախագահի հրաժարականի, առաջիկա ընտրությունների և սահմանային վերջին լարվածության մասին: