Թուրքիայի յոթ քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 237-ի, տուժել է 639 մարդ:
Այս մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների գործակալությունը (AFAD):
«Գանձասարը» հայտնում է, որ զոհերի մեջ հայեր էլ կան։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետևանքով փլվել են տասնյակ շենք-շինություններ։
Զոհերից բացի, հարյուրավոր մարդիկ, ենթադրաբար, մնացել է փլատակների տակ։