Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում այցելել է երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացված է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը:
«Թանգարանային գործը մեզ համար հիմնականում մնում է մութ անտառ և ոչ միայն Դիլիջանում։
Լավ թանգարաններ, քիչ այցելուներ, քիչ եկամուտներ։ Այս խնդիրը պետք է լուծենք»,-ասում է Փաշինյանը:
«Մեր թանգարաններում շարժ չկա, նույն նկարները տարիներով նույն տեղում կախված են։
Հարց՝ ինչի՞ ենք պահում թանգարանը, որքա՞ն գումար ենք ծախսում, դրա պատասխանը պետք է ունենանք։
Մեր թանգարանները հիմնականում պահեստ են»,-ասաց նա:
|
|