Թաթա, կամ պետք է ընդունեք, որ սխալվել եք, կամ էլ ամեն մի լուսավոր տղու խլված կյանք նաև ձեր խղճին ա. ձեր երգի մեջի ուրախ հորն ու մորը սգավոր սարքեցիք

Լուրեր mediaarm 2023-03-18 14:46:00 951
tata_mPf7s.jpg

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ասում եք, որ հեղափոխական բաներ չեք սիրում, բայց երբ 2018թ. հեղափոխություն տեղի ունեցավ խանդավառված էիք ու այդ էր պատճառը, որ նոր երգ ` «Այսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս», ձայնագրեցիք: Եթե հեղափոխական բաներ չեք սիրում, ուրեմն նաև այդ երգը չպետք է լիներ:

Ասում եք, թե երգը հակասական է ընկալվել: Հակասականը ո՞րն ա: Անձամբ ես զզվում եմ էդ երգից, որովհետև էդ երգի տակ մարդիկ դագաղներ էին պարացնում ու դնում այլոց տան դիմաց: Սև ժապավաններ էին կախում ամենուր: Ու հենց դա բումերանգի էֆեկտով ետ վերադարձավ և´ դնողների տուն, և´ չդնողների:

Նեղվում եք, որ մեկի համար դարձաք «մերոնք», իսկ մյուսի համար` օտար: Բա ի՞նչ լիներ: Եթե մի երգի մեջ ձեր չսիրած հեղափոխական բաների մասին եք երգում, բա պա՞րզ չէր, որ մյուս կողմն էլ նեգատիվ ա տրամադրվելու, որովհետև էդ երգն իր դեմ էր: Հատկապես էն պարագայում, որ մարդիկ կային, ովքեր քիչ էր մնում մեջտեղից ճղվեին, որովհետև տեսնում էին այն աղետի ուրվագիծը, որը մեծ-մեծ քայլերով գալիս էր: Գոռում էին, որ կանգ առեք, իսկ ինչ էիք անում դուք` ուրախ հոր ու մոր կերպար էիք ստեղծել:

Ասում եք, որ նորից ծնվեիք մեկ այլ բան կփորձեիք այդ օրերի համար երգել: Զաձերժկան ինչու՞մն ա: Դուք մեծ լսարան ունեցող մարդ եք ու դուք էլ պետք է անկեղծ կանգնեք ու ասեք, որ սխալվել եք: Սխալվել եք, որ հավատացել եք պոպուլիստին: Սխալվել եք, որ տարիներ շարունակ ձեզ ձեռք մեկնողներին ուրացել եք: Սխալվել եք, որ հակահայկական շարժման մասնակից եք դարձել: Բա անկեղծ կանգնեք ու ասեք այս ամենը, որովհետև ձեր երգի մեջի ամեն մի ուրախ նոտա դժբախտությամբ ետ վերադարձվեց:

Կամ դուք հանրային պետք է ընդունեք, որ սխալվել եք, կամ էլ ամեն մի լուսավոր տղու խլված կյանք նաև ձեր խղճին ա: Դուք եք նաև ձեր երգով ուղորդել հազարավոր իմ հայրենակիցներին, որպեսզի մաս դառնան կապիտուլյանտի արկածախնդրությանը:

Հ.Գ. Ե՞րբ եք վերջին անգամ լսել ձեր այդ երգը: Ո՞նց եք զգում ձեզ ձեր երգը լսելուց: Ուրախ հոր ու մոր կերպարը հասկանու՞մ եք, որ դարձել է սգացող հոր ու մոր կերպար, թե՞ ոչ: Հիմա էդ ձեր երգի մեջի հերն ու մերն ուրա՞խ են:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ