Ըստ դատավոր Անի Հարությունյանի՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հետընթացով գործարկել «հնարավոր չէ»

Լուրեր mediaarm 2024-02-12 11:53:00 756
datavor-ani-harutyunyan_kOefK.jpg

Հայաստանում դատական տարօրինակ վճիռների շարքը շարունակվում է։

Օրերս խմբագրություն է դիմել մի քաղաքացի և ներկայացրել վարչական դատարանի տարօրինակ մի որոշում, ըստ որի` դատավոր Անի Հարությունյանը պնդում է, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հետընթաց կատարելով գործարկելը «հիմնավոր չէ»։

Խմբագրությունն ուսումնասիրել է քաղաքացու բողոքը և պարզել հետևյալը․ մայրաքաղաքի կենտրոնում, կեսօրին, երթևեկության պահին ավտոմեքենայի շարժիչն անջատվել է։ Քաղաքացին միացրել է վթարային ազդանշանները և փորձել գործարկել այն, սակայն չի ստացվել։ Երթևեկելի ակտիվ գոտում խցանում չստեղծելու համար, և քանի որ ավտոմեքենան մեխանիկական փոխանցումատուփով է, քաղաքացին կատարել է 2-3 մետր ինքնագնաց հետընթաց, գործարկել ավտոմեքենան, ազատել երթևեկելի գոտին ու շարունակել ընթացքը։ Միջադեպի ողջ տևողությունը 48 վայրկյան է։

Օրեր անց, քաղաքացին ստացել է վարչական իրավախախտման ակտ՝ 5000 դրամի չափով (տեսախցիկի արձանագրումով)։ Քաղաքացին բողոքարկել է ակտը վարչական մարմնին, սակայն բողոքը մերժվել է։

Քաղաքացին դիմել է վարչական դատարան, ներկայացրել տեսագրությունը, իսկ պատճառաբանական մասում հղում է կատարել «ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 2-րդ հոդված»-ին։ Այն սահմանում է, որ «հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անuարքության (...) տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը (...), օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա»։

Սակայն դատավոր Անի Հարությունյանն անտեսում է օրենսդրության սույն կետը և կայացնում է վճիռ, որը հիմնավորում է տարօրինակ պնդումով, նշելով՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենան «հետընթաց կատարելով՝ գործարկել շարժիչը, հիմնավոր չէ»։

Ենթադրելով, որ վճիռը կայացվել է տեխնիկական գիտելիքների պակասի և ավտոմեքենաների մեխանիկական և ավտոմատ փոխանցումատուփերի տարբերությունները չտիրապետող անձի կողմից, քաղաքացին բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ բողոքում քաղաքացին նաև մանրամասնել է, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հնարավոր է գործարկել և՛ առաջ, և՛ հետ՝ ինքնագնաց եղանակով, ինչը հանրահայտ փաստ է։

Սակայն տեղի է ունեցել այս պատմության ամենազավեշտալի դրվագը․ վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանը և դատավոր Հրաչ Այվազյանը դատավոր Անի Հարությունյանի վճիռը թողել են անփոփոխ՝ հաստատելով, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը «հետընթաց ինքնագնաց կատարելով գործարկել, հիմնավոր չէ»։

Այսպիսով, Հայաստանում քաղաքացին այդպես էլ չի կարողացել 4 դատավորներին ապացուցել, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենաների շարժիչը հնարավոր է գործի դնել առաջ կամ հետ ինքնագնաց եղանակով, սա այն դեպքում, երբ դատավորներից երկուսը տղամարդ են և ավելի շատ են առնչվում ավտոմեքենաների տեխնիկական հարցերին։

Ավելին, հանրահայտ այս փաստն ապացուցելու անհույս փորձերի ընթացքում քաղաքացին ծախսել է ավելի քան 20.000 դրամ (դատական ծախսեր և պետական տուրք) և ստիպված վճարել նաև 5000 դրամ վարչական ակտի գումարը։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ